«Նոա» – «Շիրակ»: Կանխատեսում և խաղադրույք

16:00, 16 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Նոա» – «Շիրակ» Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Նոան» ընթացիկ մրցաշրջանում հաղթանակ չի տարել։ Անցկացրած 7 խաղում թիմն ընդամենը 2 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղը։ Նախորդ տուրում Ռոբերտ Արզումանյանի թիմը 0։3 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»։

«Շիրակը» 7 խաղից հետո վաստակել է 5 միավոր և 8-րդ տեղում է։ Ինչպես «Նոան», այնպես էլ «Շիրակը» վերջին 5 խաղերում 3-ական պարտություն են կրել և 2-ական հանդիպում ավարտել ոչ-ոքի։

Եթե նայենք ցուցադրած արդյունքներին, ապա կարելի է մտածել, որ հավասար ուժերով թիմերի պայքար է լինելու, բայց, կարծում եմ, որ «Նոան» մի փոքր առավելություն ունի կազմի առումով։

Բնականաբար, Արզումանյանի համար ևս այս խաղը կարևոր է լինելու։ Նրան չեն հրավիրել թիմ ոչ-ոքիների ու պարտությունների համար։ Թիմին հաղթանակ է պետք։ Եվ դա անելու լավ հնարավորություն կա։ «Շիրակը», որպես կանոն, լավ է հանդես գալիս Գյումրիում։ Այս խաղն արտագնա է լինելու թիմի համար, որը, ընթացիկ մրցաշրջանում այդքան էլ մեծ ռեսուրսներ չունի։

Ընտրում եմ «Նոան» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
ՀՊԼ
16:00/16 սպտ
«Նոա» – «Շիրակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ