«Նոա» – «Շիրակ»: Կանխատեսում և խաղադրույք
«Նոան» նախորդ տուրում վստահ հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Ուրարտուի» նկատմամբ։ Դրանից հետո թիմը հայտարարեց Մբոկանիի տրանսֆերի մասին։ Եվրոպական թոփ առաջնություններում և մրցաշարերում հանդես եկած ֆուտբոլիստը, որն այժմ 37 տարեկան է, կխաղա «Նոայում»։ Անկեղծ ասած, շատ երկրպագուների և ֆուտբոլասերների հետ համակարծիք չեմ, որ այս տրանսֆերը դրական է հայկական ֆուտբոլի համար։
Այո, Մբոկանին, անկասկած նախկինում լավ կարիերա ունեցած ֆուտբոլիստ է, բայց, եթե 37 տարեկան հարձակվողը ՀՊԼ-ում օրինակ՝ խփի 15-20 գոլ, կարծում եմ՝ դա կվկայի, որ մեր առաջնության մակարդակն այն չէ։ Եթե Մբոկանին շատ ավելի քիչ գոլ խփի, ապա կստացվի, որ տրանսֆերը ձախողված էր։ Ինչևէ, «Նոան» միայն Մբոկանին չէ։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմում շատ են նորեկները։ Երիտասարդ հայ մասնագետը հնարավորություն է ստացել ավելի որակյալ կազմով կյանքի կոչել իր մարզչական գաղափարները։
Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, որ «Նոան» պարտավոր է հաղթել «Շիրակին»։ Գյումրին ներկայացնող թիմը գուցե փորձի պայքարել մրցանակային տեղերի համար, բայց վստահ չեմ, որ դա կստացվի։
Ընտրում եմ «Նոայի» հաղթանակը՝ 1․64 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: