«Նոա» – «Ռուժոմբերոկ»։ Կանխատեսում և խաղադրույք
«Նոան» եվրոպական միակ ակումբն է, որը որակավորման փուլն սկսել է առաջին փուլից և հասել մինչև փլեյ-օֆֆ։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար «Նոան» պետք է հաղթահարի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» արգելքը։ Թիմ, որը նախորդ փուլում կարողացավ պայքարից դուրս թողնել խորվաթական «Հայդուկին», որի կազմում հանդես են գալիս անվանի ֆուտբոլիստներ Իվան Ռակիտիչն ու Իվան Պերիշիչը, իսկ թիմի գլխավոր մարզիչը Ջենարո Գատուզոն է։
Ինձ թվում է, որ «Նոան» ամեն ինչ անելու է հենց հաղթանակի համար։ Ոչ-ոքին ձեռնտու չի լինի թիմի համար, քանի որ Սլովակիայում շատ ավելի բարդ է լինելու։ Անհրաժեշտ է տնային խաղում թեկուզ 1 գոլի առավելությամբ հաղթանակ տանել։ Իրատեսակա՞ն է այդ սցենարը։ Իհարկե, այո։ Ռուի Մոտան և իր թիմը ցույց են տվել, որ կարող են պայքարել ցանկացած մրցակցի դեմ։
Կարծում եմ, որ հյուրերն էլ իրենց հերթին փորձելու են մեծ ուժերով պաշտպանվել․ բայց եթե գոլ բաց թողնեն, անկասկած, կնետվեն առաջ։ Ենթադրում եմ, որ գոնե 2-րդ կեսում թիմերն ակտիվ կլինեն հարձակման գծում, չնայած վստահ եմ, որ «Նոան» շատ ագրեսիվ է սկսելու խաղը։
Ընտրում եմ «Նոան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․71 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: