«Նոա» – «Փյունիկ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 24 սպտ 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Նոա» – «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ֆուտբոլի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում տեղի կունենա ամենասպասված դիմակայությունը՝ «Նոան» կմրցի «Փյունիկի» հետ: Նման իրադարձության կողքով անտարբեր անցնել չի կարելի:

Անցած մրցաշրջանից այս դիմակայությունը դարձավ նաև ամենասկզբունքայիններից մեկը հայկական ֆուտբոլում: Չեմպիոնությունը նրանք խաղարկեցին մինչև վերջին տուրը, իսկ այս առաջնությունից առաջ միասին երկար ճանապարհ անցան եվրագավաթներում: Եթե չեմպիոնությունը բաժին հասավ «Փյունիկին», ապա Կոնֆերենցիների լիգայի խաղարկությունում ավելի հեռու գնաց «Նոան», արն առաջին անգամ իր կարճ պատմության ընթացքում մեր երկիրը կներկայացնի որևէ եվրագավաթի հիմնական՝ այս պարագայում Լիգայի փուլում: Հենց եվրագավաթային զբաղվածության պատճառով մեկնարկած մրցաշրջանում այս թիմերն ամենաքիչ խաղերն են անցկացրել: «Փյունիկը» 5 խաղից հետո 10 միավորով 5-րդն է, իսկ «Նոան» ընդհանրապես 4 խաղ է անցկացրել և ունի 7 միավոր:

Բաց թողնելով 5-րդ տուրը՝ «Նոան» հաջորդ երկու խաղում հաղթանակ չտոնեց: «Արարատից» կրած պարտությունն ու ոչ-ոքին «Վանի» հետ ավելի քան հնչեղ ազդանշան են Ռուի Մոտայի համար: Պորտուգալացի մասնագետը պետք է արագ արձագանքի և կանգնեցնի իր ֆուտբոլիստների՝ եվրագավաթային հաջողությունից առաջացած գլխապտույտը: Կա տպավորություն, որ «Նոան» դեռ մտածում է Կոնֆերենցիաների լիգայի մասին և 100 տոկոսով չի կենտրոնանում Պրեմիեր լիգայի վրա: Իսկ չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ մեկնարկային խաղից առաջ Մոտայի թիմը պետք է իրար հետևից մրցի «Փյունիկի» և «Ուրարտուի» հետ: Միավորների կորուստը եթե շարունակվի, հետագայում բարդ կլինի հաստատել չեմպիոնական լուրջ հավակնությունները:

«Փյունիկում» ևս իրավիճակը «խաղաղ» չէ: Արթուր Սողոմոնյանի՝ ակումբը վաճառելու մասին հայտարարությունից հետո կա մտավախություն, որ թիմի հոգեբանական վիճակը պատշաճ մակարդակի վրա չի լինի: Բայց նման դեպքերի համար կա Եղիշե Մելիքյանը: «Փյունիկի» գլխավոր մարզիչը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարողանում է ճիշտ տրամադրել իր ֆուտբոլիստներին:

Խաղը հեռու է չեմպիոնության ֆավորիտների տիտղոսային մրցավեճ համարվելուց: Սա ավելի շատ մկանների ցուցադրության մրցություն է՝ ով է ավելի մեծ հնարավորություններով և ինչի է ընդունակ: Եվ չի բացառվում, որ դաշտում «հարգանքը» միմյանց նկատմամբ չափազանց մեծ լինի: Առաջարկում եմ ռիսկային, բայց շատ հավանական տարբերակ՝ թիմերը կբաժանվեն խաղաղությամբ: Գահերի խաղը կսկսվի ավելի ուշ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ՀՊԼ
19:00/24 սպտ
«Նոա» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ