«Նոա» – «Ուրարտու»: Կանխատեսում և խաղադրույք
Վերսկսվում է Հայաստանի Պրեմեիր լիգան։ Առաջնության գարնանային հատվածը, անկասկած, հետաքրքիր է լինելու։ Չեմպիոնական պայքարը թեժ է լինելու։ «Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 6 միավորով է գերազանցում 2-րդ և 3-րդ տեղերում գտնվող «Նոային» ու «Արարատ-Արմենիային»։ «Ուրարտուն» 34 միավորով 4-րդ տեղում է։
«Նոան» ձմեռային դադարի ընթացքում լուրջ համալրումներ է ունեցել։ Առաջին հերթին պետք է նշել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի տրանսֆերը։ Թիմին են միացել նաև փորձառու ֆուտբոլիստներ․ Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն, ինչպես նաև Նոր Զելանդիայի հավաքականի կիսապաշտպան Լոգան Ռոջերսոնը։
«Ուրարտուն» նույնպես նորեկներ ունի։ Թիմին են միացել կիսապաշտպաններ Լուկման Գիլմորը, Անդրեյ Կրավչուկը և Վլադիսլավ Պանտիլեևը, պաշտպան Ալեքսանդր Պուցկոն, հարձակվող Ալվարո Վելիեզը։
«Նոան» մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը լավ կազմ ուներ և հիմա ավելի է ուժեղացել։ Կարծում եմ, որ Ինարեխոսի գլխավորած թիմը պետք է խնդիրներ չունենա այս խաղում։ «Ուրարտուն» մրցաշրջանի առաջին հատվածում էլ կայուն խաղ չէր ցուցադրում։
Ընտրում եմ «Նոայի» հաղթանակը՝ 2․03 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: