«Նոա» – «Արարատ-Արմենիա». կանխատեսում

16:00, 19 նյմ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոան» կհյուրընկալի առաջատար «Արարատ-Արմենիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

«Արարատ-Արմենիան» 13 խաղից հետո 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 7 միավորով առաջ է 2-րդ տեղում ընթացող «Փյունիկից»։ Նախորդ տուրում թիմը 2։1 հաշվով հաղթել էր «Նորավանքին»։

«Նոան» նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվել էր «Փյունիկին» և 12 խաղից հետո 18 միավորով 5-րդ տեղում է։ Այս խաղում ֆավորիտ է «Արարատ-Արմենիան»։ Դմիտրի Գունկոյի թիմն այս պահին արդեն պետք է մտածի առավելությունը հնարավորինս մեծացնելու համար։ Ցանկալի է որքան հնարավոր է շատ միավորների տարբերություն ունենալ երկրորդ տեղից՝ ձմեռային դադարից առաջ։ Դեռևս մի քանի հանդիպում կա և կարծում եմ, որ «Արարատ-Արմենիայում» մրցաշրջանի այս հատվածին շատ ավելի լուրջ կվերաբերվեն։

Խաղային առումով էլ «Արարատ-Արմենիան» տպավորում է՝ չնայած նրան, որ վերջին խաղերում որոշակի հանգստություն է նկատվում ֆուտբոլիստների գործողություններում։ Ամեն դեպքում, «Նոայի» նման թիմերի դեմ խաղերում տրամադրվելն ավելի հեշտ է, քան հետնապահներ «Նորավանքի» կամ ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումների ժամանակ։

«Նոան» մինչև այս 5։0 ջախջախեց ԲԿՄԱ-ին, սակայն նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց «Փյունիկին»։ Թիմի խաղում կայունություն չկա և կարծում եմ, որ այս հանդիպմանն էլ դաշտի տերերը չեն կարողանա դիմակայել առաջատարին։ «Արարատ-Արմենիան» գրեթե 2 անգամ ավելի շատ գոլ է խփել և նույնքան անգամ ավելի քիչ գոլ բաց թողել, քան «Նոան»։ Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․86 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET
16:00/19 նյմ
«Նոա» – «Արարատ–Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ