«Նոա» – «Արարատ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

18:00, 22 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Նոա» – «Արարատ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Արարատը» 7։1 հաշվով ջախջախեց «Նոային»։

Հայաստանի առաջնության ամենահետաքրքիր ակումբներից մեկը մրցաշրջանի մեկնարկից առաջ փոխեց քաղաքականությունը։ Թիմից հեռացան մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, սակայն «Նոայի» ամենացավոտ կորուստը, թերևս, գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն էր, որը տեղափոխվեց «Արարատ-Արմենիայի» ճամբար։

«Նոան» Պրեմիեր լիգայի առաջին հատվածում անկայուն էր հանդես գալիս և շատերին թվում էր, որ 5-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած 2։5 հաշվով պարտությունից հետո ակումբը կարող է հեռացնել նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանին։ Սակայն ղեկավարությունը վստահեց երիտասարդ մասնագետին և չսխալվեց։

Հակոբյանը կարգավորեց խնդիրներն, իսկ հետո բավականին արագ իր ֆուտբոլային փիլիսոփայությունը ներարկեց թիմին։ Արդյունքը երկար սպասել չտվեց։ «Նոան» 4 խաղից բաղկացած անպարտելի շարք ձևակերպեց։ Ընդ որում, վերջին 3 խաղերում Հակոբյանի թիմը միայն հաղթանակներ է տանում։

Ինչ վերաբերում է «Արարատին», ապա այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Գործող գավաթակիրը 2 անընդմեջ խաղում ոչ մի միավոր չի վաստակել, ավելին՝ կորցրել է իր փայլը։ Վարդան Բիչախչյանի թիմը  2 անընդմեջ խաղում բաց է թողել 4 գնդակ և ոչ մի գոլ չի խփել։

«Նոան» այլևս մրցաշրջանի մեկնարկի թիմը չէ, «Արարատին» այժմ շատ դժվար է լինելու այս մրցավեճում։ Արամ Հակոբյանի թիմն ամեն ինչ անելու է վրեժխնդիր լինելու համար։

Բիչախչյանն այս ամենը շատ լավ գիտակցում է, և կփորձի ստեղծված իրավիճակն օգտագործել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար։ Ամեն դեպքում, «Արարատի» պահեստայինների նստարանը համեմատաբար երկար է, բացի այդ էլ, այս թիմում ավելի շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները։ Այդ պատճառով էլ դիմակայության ֆավորիտ համարում եմ հենց «Արարատին»։

Կարծում եմ, «Արարատը» կհաղթի և խաղի գոլերի տոտալը կլինի 1.5-ից շատ։

Օրդինար: Պարտված
Հաաստանի Պրեմիեր լիգա
18:00/22 հկտ
«Նոա» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ