«Նյուքասլ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 06 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Նյուքասլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի վերաբերյալ:

Պատմություն է կրկնվում կարծես, այնպես չէ՞: Անցած տարի հոկտեմբերի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպել էր «Նյուքասլին» և առաջին կեսից հետո դեռևս Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվում էր 0:2 հաշվով: Ընդմիջմանը բոլոր մասնագետներն արդեն հասցրել էին աշխատանքից ազատել պորտուգալացուն: Սակայն «յուրահատուկին» հաջողվեց հավաքել թիմին և Ալեքսիս Սանչեսի դիպուկ հարվածը հանդիպման վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»՝ 3:2:

Դրանից հետո երկու թիմերի կազմերում էլ շատ բան է փոխվել: Սակայն մի բան մնում է նույնը, երկու թիմն էլ անկայուն են ելույթ ունենում: Բայց եթե «Նյուքասլի» պարագայում դա կարող է նորմալ համարվել, ապա «կարմիր սատանաները» ուղղակի պարտավոր էին փոխել իրենց խաղաոճը:

Սակայն «Նյուքասլի» հետ խաղում պետք է հավատալ Սուլշերի թիմի հաջողությանը, որովհետև «կաչաղակները» ԱՊԼ-ի այս տարվա առաջնության վատագույն թիմն են: 7 խաղում «Նյուքասլը» ընդամենը 6 պահ է ստեղծել, ռեալ գոլային պահ, ինչը վատագույն ցուցանիշն է: Թիմը նաև վատագույնն է հարվածների ցուցանիշով, 64 հարված է կատարել մրցակիցների դարպասին:

Կազմերում կան շատ լուրջ փոփոխություններ: «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանա հույսեր կապել Պոլ Պոգբայի, Անտոնի Մարսիալի և Աարոն Վան-Բիսակայի հետ: Ջեսի Լինգարդը գուցե ևս չխաղա: Լազարեթում է նաև Լյուկ Շոուն: Այնպես որ, Սուլշերը պետք է խաղադաշտ դուրս բերի Էշլի Յանգին և Աքսել Տուանզեբեին, որի կոպիտց սխալից «Արսենալի» հետ խաղում ոչ-ոքի գրանցվեց: Ենթադրում եմ, որ Ռեշֆորդն ու Ջեյմսն են խաղալու Պերեյրայի հետ միասին, իսկ թիկունքից նրանց օգնելու է Խուան Մատան:

Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Նյուքասլը» շատ վատ վիճակում է, իսկ «Յունայթեդին» հաղթանակ է պետք: Կանխատեսում եմ, որ «Յունայթեդը» կհաղթի՝ 1,95 գործակցով:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 8-րդ տուր
19:30/6 հկտ
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ