«Նյուքասլ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
«Նյուքասլն» ու թիմի երկրպագուները այս խաղին այնքան էլ դրական տրամադրությամբ չեն մոտենում: Թիմին անընդհատ քննադատում են: Երկրպագուները կարծում են, որ իրենց սիրելի թիմը ուժեղ հարձակվող չունի և կաղում է պաշտպանությունում: Կրուլի բացակայությունը նյուքասլցիների տրամադրությունը չի բարձրացնում, բայց տեղի երկրպագուները գոհ են պահեստային դարպասապահի ելույթներից:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա որոշ անգլիական պարբերականներ գրում են, որ այսօր վստահորեն չհաղթելու դեպքում հոլանդացի մարզիչը պաշտոնանկ կարվի: Կարծում եմ, որ մանկունիացիները կհաղթեն այսօր:
«Նյուքասլը» մեծ խնդիրներ ունի: Թիմում Բայի և Բեն-Արֆայի պակասը շատ է զգացվում: Սիսեն միայնակ ոչինչ չի կարող անել, Դե Յոնգը խաղաժամանակ չի ստանում, իսկ Սիսոկոն հեռու է իր լավագույն մարզավիճակից: Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «չոր» հաշվով հաղթանակ կտոնի՝ հաջողության հասնելով խաղակեսերից յուրաքանչյունում: «Սեյթ Ջեյմս Պարկում» երկրպագուները այդպես են կարծում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: