«Նյուքասլ» — «Էվերթոն». Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:45, 13 դկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Նյուքասլ» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը կհաղթեն այս խաղում։ 

«Էվերթոնը» շատ լավ վիճակագրություն ունի «Նյուքասլի» դեմ խաղերում․ 5 հաղթանակ և 1 պարտություն։ Ես կարծում եմ, որ եթե այս թիմերը հանդիպեին միմյանց մեկ ամիս առաջ, ապա հնարավոր կլիներ շտկել վիճակագրությունը ի օգուտ Ռաֆա Բենիտեսի թիմի։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է։

«Նյուքասլը» արդեն յոթ խաղ է չի կարողանում հաղթել։ Ավելին, դրանցից վեցում Բենիտեսի թիմը պարտվել է։ Թիմը խայտառակ տեսք ունի։ Տնային պարտությունը «Լեսթերից», թեկուզ և Պերեսի ինքնագոլով, պետք է անհանգստացնի թիմի երկրպագուներին։ «Նյուքասլը» իսկապես հիմա լավագույն վիճակում չէ։

«Էվերթոնը», ի տարբերություն «Նյուքասլի», լավ տեսք ունի։ Սեմ Էլարդայսեի գլխավորությամբ թիմը իսկապես թարմացել է։ Երկու անընդմեջ հաղթանակ Պրեմիեր լիգայում, իսկ դրանից հետո շատ արժանի ոչ-ոքի «Լիվերպուլի» հետ «Էնֆիլդում»։ Սա խոսում է այն մասին, որ Սեմ Էլարդայսեն գիտի՝ ինչ է անում։

Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ նման իրավիճակում «Էվերթոնը» ավելի լավ մարզավիճակում ու ավելի լավ հոգեբանական վիճակում է։ Կարծում եմ՝ «Էվերթոնը» Նյուքասլից երեք միավոր կտանի։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ 2017-18․17-րդ տուր
23:45/13 դկտ
«Նյուքասլ» — «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ