«Նյուքասլ» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 15 սպտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Նյուքասլ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետի կարծիքով՝ «զինագործները» կհաղթեն արյդունավետ խաղում:  

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի համար մրցաշրջանի ավելի վատ մեկնարկ դժվար էր պատկերացնել։ Մեկնարկային 4 տուրի ընթացքում «կաչաղակները» թոփ-6-ի 2 ակումբի հետ են մրցել, երկուսում էլ անհաջող են հանդես եկել, 5-րդ տուրում էլ Արսենալն է սպասում։

Այնպես չէ, որ «Արսենալը» լավ վիճակում է։ Մեկնարկային տուրերում պաշտպանությունում ցուցադրած խաղը լավ հույսեր չի ներշնչում։ Պրեմիեր լիգայում միայն 4 թիմ է ավելի շատ հարված ընդունել սեփական դարպասհին։ Եվ այդ թիմերը մրցաշարային աղյուսակի նկուղում են տեղակայված։

Առաջիկա խաղում «զինագործները» խաղադաշտ են դուրս գալու օպտիմալ կազմով։ Միակ հարցը, որը տանջում է Ունայ Էմերիին՝ ինչպե՞ս օգտագործել Մխիթարյանին, Օզիլին, Լյակազետին ու Օբամեյանգին։ Մանավանդ, որ վերջին խաղում իսպանացին հաջողությամբ փորձարկել էր վերջին երկուսին։ Անգլիական պարբերականները գրում են, որ 46-ամյա մասնագետի ու Օզիլի կոնֆլիկտը մարված է, և վերջինս դուրս կգա մեկնարկային կազմում, իսկ Հենրիխը կմնա պահեստայինների նստարանին։

«Արսենալը» գրեթե միշտ շատ արդյունավետ է սկսում առաջնությունը։ Բացառություն չէ նաև այս մեկը։ Ենթադրում եմ, որ լոնդոնյան ակումբը կհաղթի։

Ելք՝ «Արսենալ» և ՏՇ 1,5: 2,16 գործակից:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 5-րդ տուր
18:00/15 սպտ
«Նյուքասլ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ