«Նյու Յորք Սիթի» — «Օրլանդո Սիթի». Դմիտրի Դոնսկոյի կանխատեսումը

00:30, 30 մյս 2016
Viasat Sport հեռուստաընկերության բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի եւ բասկետբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Դոնսկոյը կանխատեսում է արել MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Յորք Սիթի» — «Օրլանդո Սիթի» հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Նյու Յորքի «Յանքի սթեդիում» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը դերբիում կրած սարսափելի պարտությունից հետո կվերականգնվեն և կհաղթեն:

Նախորդ հանդիպումը «Նյու Յորք Սիթիի» համար մեղմ ասած այնքան էլ լավ չդասավորվեց: Մայիսի 21-ին «Յանքի ստեդիումում» կայացած խաղը իսկական ֆիասկո էր Պատրիկ Վիեյրայի սաների համար: «Ռեդ Բուլզը» «Սիթիին» 7:0 հաշվով ջախջախեց: Այդ խաղից առաջ «Նյու Յորք Սիթին» 5 անպարտելի հանդիպումների շարք էր անցկացրել, որի ընթացքում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր գործող չեմպիոն «Պորտլենդին»:

Այժմ նյույորքցիների մրցակիցը «Օրլանդո Սիթին» է, որը կարող է այս մրցաշրջանում 2-րդ հաղթանակը տանել մրցակցի նկատմամբ: Բանն այն է, որ առաջնության սկզբում թիմերն արդեն հանդիպել են, և այնտեղ «Օրլանդոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է: Առաջին րոպեներին գոլի հեղինակ դարձավ Քայլ Լարինը: Հետաքրքիր է, որ Լարին ընդամենը 2-րդ մրցաշրջանն է անցկացնում MLS-ում, բայց արդեն կարելի է ասել, որ թիմը հրաշալի ռմբարկու ունի, ով հարձակման գծում շատ բաների է տիրապետում: Իր առաջին մրցաշրջանում Լարին 17 գնդակ խփեց, իսկ այս տարի արդեն հասցրել է խփել յոթը:

Հաշվի առնելով այն, որ թիմում խաղում է բրազիլացի Կակայի պես խաղարկող, պետք է շատ վտանգավոր պահեր սպասել: «Մոնրեալի» դեմ վերջերս կայացած խաղում Կական իր հրաշալի փոխանցումներով թիմի 2 գոլ կառուցեց: «Օրլանդոն» այնտեղ 2:1 հաշվով հաղթեց: Չէի ասի, թե պաշտպանությունը այս թիմի ուժեղ կողմն է: Գրեթե կասկած չկա, որ «Սիթին» անընդհատ գնդակը բարձրից կուղարկի «Օրլանդոյի» տուգանային հրապարակ: Դա կարող է մեծաթիվ վտանգավոր պահեր առաջացնել:

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել հարձակման ձախ եզրին, որտեղ Դավիթ Վիլյային հարվածային դիրք դուրս կբերեն ինչպես իտալացի Անդրեա Պիռլոն, այնպես էլ Թոմաս ՄքՆամարան: Կարծում եմ, որ այս ամենը մեկ կամ 2 գոլ կբերի «Նյու Յորքին»: Թիմի համար գլխավորը առաջին 20 րոպեներին պաշտպանությունում ուշադիր լինելն է, քանի որ թիմը սիրում է բաց թողնել հենց առաջին րոպեներին: Հիշում ենք «Ռեդ Բուլզի» և «Օրլանդոյի» դեմ նախորդ հանդիպումները: Արժե փորձել խաղալ «Սիթիի» հաղթանակի վրա, մանավանդ, որ «Օրլանդոյի» կազմում վնասվածք ունեն Սեբ Հայնսն ու Ռոբերտո Ռամոսը, ովքեր այս մրցաշրջանում համարվում են ակումբի առանցքային պաշտպանները: Իմ ընտրությունը՝ ««Նյու Յորք Սիթիի» (-1) ֆորայով հաղթանակ»:

Օրդինար: Պարտված
MLS-ի կանոնավոր առաջնություն
00:30/30 մյս
«Նյու Յորք Սիթի» - «Օրլանդո Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
MLS-ի կանոնավոր առաջնություն
00:30/30 մյս
«Նյու Յորք Սիթի» - «Օրլանդո Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ