Նիկ Կիրգիոս — Նովակ Ջոկովիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը
Բառացիորեն նախորդ շաբաթ թենիսիստները խաղացին Ակապուլկոյում, և Կիրգիոսը անսպասելի հաղթանակ տարավ: Վերջիվերջո Ջոկովիչի ցանկացած պարտություն իրադարձություն է: Ճիշտ է՝ Նիկը չկարողացավ զսպել իրեն այդ հաջողությունից հետո և այնուհետև պարտվեց Կուերրիին: Բայց այդ հաղթանակը խոսում է ավստրալիացու լավ մարզավիճակի մասին: Այժմ նա քչից-շատից կենտրոնացած է թենիսի վրա, հիանալի տոնուսի մեջ է: Կարծում եմ՝ նա կրկին պատրաստ է կռիվ տալ Նովակ Ջոկովիչին: Չգիտեմ, թե արդյոք նրան կբավականացնի, որպեսզի ևս մեկ անգամ հաղթի սերբին: Այդուհանդերձ դժվար թե: Բայց պետք է համառ խաղ լինի՝ առանց մեծ առավելության: Չեմ հավատում, որ մրցակիցներից ինչ-որ մեկը հեշտությամբ կհաղթի:
Ենթադրում եմ, որ այստեղ երկու լարված սեթեր կլինեն, ինչպես նախորդ խաղում (7:6, 7:5), կամ ընդհանրապես երեք խաղափուլ: Ջոկովիչը վատ չխաղաց Դել Պոտրոյի հետ՝ հատկապես երրորդ սեթում: Նրա ինքնասիրությանը ավստրալիացին «կպել» է, բայց հեշտությամբ հաղթել չի հաջողվի: Նիկն այժմ լավն է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: