Նիգերիա – Կոտ դ’Իվուար: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:59, 11 փտր 2024
Մարզական լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Նիգերիա – Կոտ դ’Իվուար Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ինչպես Ասիայի գավաթի խաղարկության, այնպես էլ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղում է մրցաշարն ընդունող երկրի հավաքականը։ Այստեղ ևս տանտերերիի՝ Կոտ դ’իվուարի հավաքականի խաղի վերաբերյալ հարցեր կան։ Թիմը մրցաշարի ընթացքում ընդամենը 2 խաղ է հաղթել հիմնական ժամանակում։ 6 խաղերից 4-ում Կոտ դ’Իվուարի հավաքականը գոլ է բաց թողել։ Խաղի կազմակերպման, առանց գնդակի խաղի առումով թիմը խնդիրներ ունի։ Այնուամենայնիվ, հարձակման գծում թիմն արդյունավետ է եղել։

Նիգերիայի հավաքականն արժանիորեն է հասել եզրափակիչ։ Այս թիմերը խաղացել են միմյանց հետ խմբային փուլում։ Նիգերիան հաղթել է 1։0 հաշվով։ Մրցաշարի ընթացքում Նիգերիան լավ խաղ է ցուցադրել, տակտիկական առումով գերազանցել է մրցակիցներին։ Թիմը լավ է գործում դաշտի կենտրոնում։ Ֆուտբոլիստներն արագ են տեղաշարժվում։ Նիգերիայի անցկացրած 6 խաղերում 2-ից ավելի գոլ չի գրանցվել։

Կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։ Ընտրում եմ ոչ-ոքի (X) խաղադրույքը՝ 2․90 գործակցով։ Ընտրում եմ նաև Նիգերիան չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․66 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Աֆրիկայի ազգերի գավաթ
23:59/11 փտր
Նիգերիա – Կոտ դ'իվուար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ