Նիգերիա – Եգիպտոս․ Արտյոմ Սլիցկիի կանխատեսումը

20:00, 11 հնվ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» խաղադրույքների բաժնի ղեկավար Արտյոմ Սլիցկին կանխատեսում է արել Նիգերիա – Եգիպտոս Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսելու ենք խմբային փուլի գլխավոր և ամենահետաքրքիր դիմակայություններից մեկի մասին։ 

Այս թիմերը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների շարքում են։ Եգիպտոսի հավաքականը նույնիսկ առաջին եռյակում է, իսկ Նիգերիան մի փոքր ներքև է, բայց դրա համար օբյեկտիվ պատճառներ կան։ Նիգերիացիները մրցաշարից առաջ նոր գլխավոր մարզիչ ունեցան։ 

Այս մասնագետը Նիգերիային դուրս բերեց Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլ, իսկ Աֆրիկայի նախորդ գավաթում թիմը գրավեց երրորդ տեղը։ Բանն այն է, որ նրան փոխարինած պորտուգալացի մասնագետն ինչ-որ խնդիրների պատճառով չի կարողացել հայտավորվել Աֆրիկայի ազգերի գավաթին։ Եվ այժմ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է թիմը պատրաստվել խոշոր ստուգատեսին։ 

Բուքմեյքերների կարծիքով, Նիգերիան ֆավորիտների եռյակի մեջ չի մտնում, բայց մենք գիտենք, թե ինչ ամուր կոլեկտիվ ունեն նիգերիացիները։ 

Այո՛, Եգիպտոսի հավաքականում կա Մոհամեդ Սալահը, որը ֆանտաստիկ խաղ է ցուցադրում անգլիական Պրեմիեր լիգայում, կա նաև Էլ Նենին, որը բավականին լավ տեսք ունի «Արսենալի» կազմում։ Սակայն այսքանն է Եգիպտոսի առավելությունը։ 

Իսկ Նիգերիայի հավաքականի կազմում աստղերն ավելի շատ են։ Նդիդի, Իհիենաչո, Չուկվեզե։ Այստեղ է նաև Ահմեդ Մուսան։ Ցավոք, լուրջ վնասվածքի պատճառով բացակայում է Վիկտոր Օսիմհենը, սակայն նիգերիացիների կազմում կան հարձակվողներ, որոնք կարող են հաջողությամբ փոխարինել նրան։ 

Այնպես որ, ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե Եգիպտոսն այս դիմակայությունում ֆավորիտ է։ 

Այդ պատճառով էլ ընտրում եմ Նիգերիան չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։ 

Օրդինար: Հաղթած
Աֆրիկայի ազգերի գավաթ
20:00/11 հնվ
Նիգերիա– Եգիպտոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ