Նիդերլանդներ — Ուկրաինա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 13 հնս 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրո-2020-ի խմբային փուլի Նիդերլանդներ — Ուկրաինա հանդիպման վերաբերյալ:

Անկեղծ ասած, Ուկրաինայից սպասելիքները շատ են այս մրցաշարում։ Երիտասարդ, ակտիվ, հավաքված թիմ է։ Զինչենկոն, Մալինովսկին, Յարմոլենկոն, Յարեմչուկը, կան երիտասարդներ Կիևի «Դինամոյից», «Շախտյորից», կա Մարլոսը ու այլ ազգայնականացվածներ։ Հետաքրքիր կազմ է։ Ու ընկերական խաղերում էլ Ուկրաինան հետաքրքիր տեսք ուներ։ Լավ խաղացին Հյուսիսային Իռլանդիայի ու Կիպրոսի հետ։ Մինչև այդ, ճիշտ է, միայն ոչ-ոքիներ էին։ Բայց իսկապես Ուկրաինան հիմա կարող է անակնկալ գրանցել այս մրցաշարում։ Կարծում եմ՝ Շևչենկոն տակտիկապես ճիշտ է կառուցում թիմին։

Նիդերլանդների հավաքականը վատ տեսք չունի։ Վրաստանին հաղթեցին 3-0 հաշվով։ Ճիշտ է, այնտեղ կորցրին Դոնի Վան դե Բեկին։ Վան Դեյկն էլ չկա, դա մեծ կորուստ է։ Պաշտպանությունում էլ նրանք լավ տեսք չունեն։ Երկու թիմերն էլ իրենց վերջին 11 խաղերից 8-ում գոլ են խփել։ Ես այս խաղում կառաջարկեմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքի տարբերակը, որի համար սահմանված է 2,13 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
ԵՎՐՈ-2020․ խմբային փուլ/առաջին տուր
23:00/13 հնս
Նիդերլանդներ - Ուկրաինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ