Նիդերլանդներ – Իտալիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալիայի համար մայիս-հունիս ամիսներն իսկական մղձավանջ դարձան։ Նախ եվրագավաթների 3 եզրափակիչ մտած 3 իտալական թիմերն էլ պարտություն կրեցին՝ դրանցից և ոչ մեկում առնվազն չզիջելով մրցակիցներին. «Ռոման» կասկածելի մրցավարության պայմաններում Եվրոպա լիգայի գավաթը հանձնեց «Սևիլիային», «Ֆիորենտինան» վճռորոշ գոլը բաց թողեց «Վեսթ Հեմի» հետ հանդիպման վերջին վայրկյաններին, իսկ «Ինտերը» հավասար պայքարում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Դա քիչ չէր, Իտալիայի երիտասարդական հավաքականն էլ Մ-20 աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց Ուրուգվային, իսկ մեծահասակների թիմը Իսպանիայի հետ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում գոլ ընդունեց սեփական դարպասը 89-րդ րոպեին։ Ծանր շրջան իտալական ֆուտբոլի համար։
Նիդերլանդների հավաքականն էլ իր լավագույն ժամանակները չի ապրում։ Նորանշանակ «հին» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ անհաջող են հանդես գալիս։ Աշխարհի առաջնությունում հոլանդացիները պարտվեցին քառորդ եզրափակիչում, և Լուի վան Գալը հրաժարական տվեց։ «Երկաթյա կակաչին» փոխարինելու եկավ «Նարնջագույնների» ևս մեկ նախկին մարզիչ՝ Ռոնալդ Կումանը, որը Եվրոյի որակավորման փուլի առաջին խաղում ջախջախիչ պարտություն կրեց Ֆրանսիայից՝ 0։3։ Ճիշտ է, երկրորդ տուրում Ջիբրալթարին հաղթեցին նույն հաշվով, սակայն Խորվաթիայից կրած պարտությունն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում զարմանալի էր ու ցավալի՝ հաշվի առնելով խորվաթական ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխությունները։
Սփոփիչ խաղի համար գրեթե միշտ դժվար է կանխատեսում կատարելը, բայց, միևնույն ժամանակ, նման հանդիպումներում թիմերը կորցնելու ոչինչ չունեն։ Այսինքն ենթադրելի է, որ կտեսնենք գոլառատ հանդիպում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: