Նիդերլանդներ – Ֆրանսիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 21 հնս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Նիդերլանդներ – Ֆրանսիա Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիլիան Մբապեն բաց կթողնի այս խաղը։ Չեմ կարծում, որ Ֆրանսիայի հավաքականի ճամբարում որոշել են բոլորին անակնկալ մատուցել և խաղադաշտ դուրս բերել թիմի ավագին։ Եթե անգամ ֆրանսիացիներն այս խաղում ոչ-ոքի գրանցեն, ապա 3-րդ տուրում կարող են պայքարել խմբում առաջին տեղը գրավելու համար։ Բացի այդ, գուցե տարօրինակ թվա, բայց Մբապեի բացակայությունը կօգնի ֆրանսիացիներին։ Ավելի շատ ազատություն կստանան Դեմբելեն և Գրիզմանը։ Չի բացառվում, որ Ժիրուն լինի մեկնարկային կազմում, բայց ավելի հավանական է, որ Մբապեի փոխարեն մեկնարկային կազմում կլինի Կոմանը։ Կա ևս մեկ տարբերակ․ նախորդ խաղում Գրիզմանը խաղադաշտ էր դուրս եկել կիսապաշտպանության գծում։ Հնարավոր է, որ Դեշամը նրան վերադարձնի հարձակման գիծ, իսկ կիսապաշտպանությունում խաղադաշտ դուրս բերի Չուամենիին կամ Կամավինգային։

Ֆրանսիացիներն առաջին տուրում 1։0 հաշվով հաղթել էին Ավստրիային։ Կարծում եմ, որ Դեշամի գլխավորած թիմը հոլանդացիների հետ խաղում բացահայտ ֆավորիտ է։ Դեշամը կարող է մարտավարական առումով անկակնկալի բերել Ռոնալդ Կումանին։

Նիդերլանդների հավաքականը նույնպես հաղթել էր առաջին տուրում՝ 2։1 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի հավաքականի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, հոլանդացիները լավ խաղ են ցուցադրում, բայց գրեթե ամեն ինչով զիջում են ֆրանսիացիներին։ Ենթադրում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը խնդիրներ չի ունենա այս խաղում։

Ընտրում եմ Ֆրանսիայի հաղթանակը՝ 2․35 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/21 հնս
Նիդերլանդներ – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ