Նիդերլանդներ – Ջիբրալթար։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 27 մրտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Նիդերլանդներ — Ջիբրալթար Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Երբ տեսնում ես, որ մի թիմի հաղթանակի գործակիցը 86 է, սիրտդ ակամայից ուզում է զբաղվել արկածախնդրությամբ, ու ցանկանում ես խաղադրույք կատարել նման բարձր ու անհավանական գործակցի վրա։ Սակայն, երբ խոսքը Ջիբրալթարի մասին, բոլոր արկածախնդրությունները վերանում են, ու վերադառնում ես իրականություն, քանի որ վստահ ես. Նիդերլանդների հավաքականին Ջիբրալթարը կարող է հաղթել միայն այն դեպքում, երբ Նիդերլանդները խաղադաշտ առհասարակ դուրս չգան։

Նիդերլանդների ընտրանին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը սկսել են կործանիչ պարտությամբ՝ մրցակցի հարկի տակ տանուլ տալով խաղը Ֆրանսիային՝ 0։4։ Ռոնալդ Կումանի թիմը խաղում էր ամենամարտական կազմով, որի առաջամարտիկներն էին Վիրջիլ վան Դայկն ու Մեմֆիս Դեպայը, սակայն նույնիսկ նրանք էին անզոր աշխարհի փոխչեմպիոնների հետ խաղում։ Խաղի ընթացքում Կումանը կատարեց որոշ վերադասավորումներ ու փոփոխություններ, սակայն գոնե հեղինակության գնդակ խփել չհաջողվեց։ Հիմա եկել է ամենահարմար պահը գոլային ծարավը հագեցնելու համար։

Ջիբրալթարի ընտրանին ընտրական մրցաշարը սկսել է Հունաստանից կրած 0։3 հաշվով պարտությամբ, սակայն մինչև այդ կայացած վերջին ընկերական խաղում կարողացել էր տանել 2 անընդմեջ հաղթանակ։ «Գաճաճների» դիմակայությունում Ջիբրալթարն ուժեղ էր Լիխտենշտեյնից ու Անդորրայից։ Իհարկե, Նիդերլանդների հետ խաղում դժվար թե թիմերը փոխանակվեն գոլերով։ Այստեղ մնում է հասկանալ՝ քանի գոլ կխփեն «Նարնջագույնները»։ Ենթադրում եմ, որ գոլերի թիվը չի գերազանցի 6-ը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
22:45/27 մրտ
Նիդերլանդներ - Ջիբրալթար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ