Նիդերլանդներ – Անգլիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 10 հլս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Նիդերլանդներ – Անգլիա Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Անգլիան և Նիդերլանդները կպարզեն, թե որ թիմը կլինի Իսպանիայի հավաքականի մրցակիցը Եվրո-2024-ի եզրափակիչում։ Իրականում շատ հետաքրքիր կլիներ տեսնել ԱԱ-2010-ի եզրափակիչի կրկնությունը։ 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում իսպանացիները 1։0 հաշվով հաղթել էին Նիդերլանդների հավաքականին։ Այս պահին 2 թիմերն էլ կարգով ավելի թույլ են 2010 թվականին խաղացած թիմերից։

Անգլիայի հավաքականը մոտ է երկրորդ անգամ անընդմեջ Եվրոյի եզրափակիչ դուրս գալուն։ Ընդհանուր առմամբ, գուցե անգլիացիներն ավելի արժանի են եզրափակիչ դուրս գալուն, բայց նրանց դժգույն և ձանձրալի խաղը հիասթափեցրել է անգամ անգլիացի երկրպագուներին։

Հաշվի առնելով, որ Նիդերլանդների հավաքականը խնդիրներ ունեցավ անգամ Թուրքիայի հետ խաղում, կարծում եմ, որ դժվար կլինի հաղթել անգլիացիներին։ Այնուամենայնիվ, Ռոնալդ Կումանի գլխավորած թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են լուրջ վտանգ ստեղծել Անգլիայի հավաքականի տուգանային հրապարակում։

Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․10 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/10 հլս
Նիդերլանդներ – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ