Նիդերլանդներ – Անգլիա: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Չնայած խմբային փուլում Անգլիան ոչ-ոքի խաղաց սլովենացիների և դանիացիների հետ, բայց կասկած չկար, որ Գարեթ Սաութգեյթի թիմը լուծելու էր խնդիրն ու դուրս է գալու փլեյ-օֆֆ: «Երեք առյուծները» ոչ դիտարժան խաղով առավելության հասան Սերբիայի նկատմամբ, իսկ փլեյ-օֆֆում լուրջ խնդիրներ ունեցան սլովակների հետ խաղում: Շվեյցարիայի հետ մրցավեճն ավելի բարդ ստացվեց: Բրիտանական կոլեկտիվը պայքարից դուրս մնալու վտանգի տակ էր, սակայն խուսափեց պարտությունից:
Մյուս կողմից էլ չենք կարող չնշել, որ Անգլիան բնավորություն ունեցող թիմ է: Երիտասարդ ֆուտբոլիստներն ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն եզրափակիչ: Հոլանդացիների հետ խաղում սպասում եմ, որ Սաութգեյթը նորից կանցնի 4 պաշտպանով խաղին և կփորձի ավելի շատ գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ:
Նիդերլանդների հավաքականն ավելի լավ ֆուտբոլ խաղաց: Այո՛, Ռոնալդ Կումանի տղաները խմբում գրավեցին երրորդ տեղը, սակայն բախտը ժպտաց, քանի որ փլեյ-օֆֆում համեմատաբար հեշտ մրցակիցներ ստացավ: Նարնջագույնները հեշտ հաշվեհարդար տեսան ռումինացիների նկատմամբ, բայց դժվարություններ ունեցան թուրքերի հետ խաղում:
Բոլորը սպասում են, որ Դոնիել Մալենը վերջապես մեկնարկային կազմում դաշտ դուրս կգա հենց Անգլիայի հետ մրցավեճում: Կումանի կոլեկտիվի առջևի գիծը լավ տեսք ունի, իսկ անգլիացիների հարձակման գծի խաղացողներն ավելի շատ աչքի են ընկնում անհատական գործողություններով:
Մի քանի տարբերակ ունեմ. առաջին խաղակեսի գոլերի տոտալը 0.5-ից քիչ, խաղի գոլերի տոտալը 1.5-ից քիչ, ոչ-ոքի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: