Նիդերլանդներ – Անգլիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Եվրո-2024-ի երկրորդ կիսաեզրափակիչում կմրցեն Նիդերլանդների և Անգլիայի հավաքականները: Խաղ, որտեղ թիմերից մեկը կփորձի եզրափակիչ դուրս գալ 36 տարվա ընդմիջումից հետո, իսկ մյուս այնտեղ վերադառնալ երեք տարի անց:
Նիդերլանդների հավաքականը Եվրոյի եզրափակիչում խաղացել է միայն մեկ անգամ՝ 1988 թվականին: Հենց այդ տարի «Նարնջագույնները» նվաճեցին իրենց միակ տիտղոսը: Հատկանշական է, որ այն ժամանակ Եվրոպայի առաջնությունը նույնպես անցկացվում էր Գերմանիայում, իսկ Նիդերլանդների կազմում հանդես էր գալիս այսօրվա գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: Նրա ֆուտբոլիստները քառորդ եզրափակիչում հիանալի կամք դրսևորեցին: Թուրքիայի հետ խաղը չէր դասավորվում Նիդերլանդների օգտին, բայց օգնության եկավ պաշտպան Ստեֆան դե Ֆրեյը, որի գոլն անկյունայինի խաղարկումից հետո թարմ օդի էֆեկտ ունեցավ: Սակայն կիսաեզրափակիչում, Անգլիայի պես մրցակցի հետ դիմակայությունում, հարկավոր է ավելի խնայողաբար օգտագործել գոլային պահերը: Այդքան հնարավորություն, որքան Թուրքիան, անգլիացիները մրցակցին չեն տա:
Անգլիայի հավաքականը կպայքարի երկրորդ Եվրոյում անընդմեջ եզրափակիչ դուրս գալու համար: Երեք տարի առաջ, գրեթե տնային առաջնության վճռորոշ խաղում Գարեթ Սաութգեյթի թիմը 11 մետրանոցներով պարտվեց Իտալիային: Այս առաջնությունում Սաութգեյթի թիմն անդադար քննադատության տակ է: Կազմով լինելով լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը, Անգլիան չի կարողանում օգտագործել իր ամբողջ ներուժը: Մինչև հիմա անցկացրած հինգ խաղից ոչ մեկում «Մառախլապատ ալբիոնի» գլխավոր թիմը հիմնական ժամանակում մեկ գոլից ավելի չի խփել: Միայն Սլովակիայի հետ 1/8 եզրափակիչ խաղում Անգլիան երկու գոլ խփեց, բայց հաղթականը՝ լրացուցիչ ժամանակում:
Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են առանց կորուստների՝ որակազրկված ֆուտբոլիստներ չկան: Բայց, եթե խոսքը գնում է մեկնարկային կազմերի ընտրության մասին, Կումանն այդ հարցում ավելի հստակ պատկերացում ունի: Սաութգեյթը շարունակում է լավագույն համադրության փնտրտուքները, իսկ Եվրոպան, հատկապես Անգլիան՝ այդ ամենի քննարկումը:
Հստակ է, որ այս կիսաեզրափակիչում գոլառատ խաղ պետք չէ անկընկալել: Անգլիան գոլ քիչ է խփում, բայց հազվադեպ էլ բաց է թողնում: Կարծում եմ՝ տրամաբանական է, որ մեկնարկում թիմերը զգուշություն կդրսևորեն և առաջին խաղակեսում, շատ հնարավոր է, չգրավեն միմյանց դարպասը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: