Նիդերլանդներ – ԱՄՆ։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 03 դկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Նիդերլանդներ – ԱՄՆ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ահա և եկավ փլեյ-օֆֆի ժամանակը. Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը, և թիմերն այլևս սխալվելու իրավունք չունեն: Այսօր առանձնացրել եմ 1/8 եզրափակիչի հենց առաջին դիմակայությունը՝ Նիդերլանդներ – ԱՄՆ:

Նիդերլանդների հավաքականը Մունդիալ է եկել շատ երիտասարդ ու հավակնոտ կազմով: Սակայն խմբային փուլում Լուի վան Գալի թիմն առանձնապես չպտավորեց: Ծանրագույն հաղթանակ Սենեգալի նկատմամբ, ոչ-ոքի Էկվադորի հետ և շարքային հաղթանակը տանտերերի նկատմամբ: Խումբն այնպիսին էր, որ հոլանդացիները պետք է այն հաղթահարեին: Սակայն իսկակական փորձությունը սկսվում է փլեյ-օֆում, որտեղ «նարնջագույններին» դիմակայելու է շատ անզիջում մրցակից:

Խմբային փուլում Նիդերլանդների թերևս գլխավոր հայտնությունը Կոդի Գակպոն է: ՊՍՎ-ի կիսապաշտպանը փայլուն խաղ է ցուցադրում և իր դիրքի համար անսովոր շատ՝ երեք գոլի հեղինակ է դարձել:

Ամերիկացիների հայտնվելը փլեյ-օֆֆում սենսացիա չէ, բայց նույնը կասեի, եթե Գրեգ Բերհալթերի թիմը դուրս մնար պայքարից: Անգլիան հասկանալի է, բացահայտ ֆավորիտն էր, իսկ Ուելսին և Իրանին շրջանցել Միացյալ Նահանգները կարողացավ. այդ թվում՝ Անգլիային չպարտվելու շնորհիվ: Այսինքն, ամերիկացիները նվեր չեն ոչ մեկի համար: Նրանց հավասարակշռված, կազմակերպված ֆուտբոլը դուրեկան չէ ոչ մի մրցակցի: Թիմի գլխավոր աստղը Կրիստիան Պուլիշիչն է, բայց նա չի առանձնանում մյուսների ֆոնին: Նույնիսկ Իրանի հետ սկզբունքային խաղում խփած հաղթական գոլի դրվագում նա ամենաքիչ դերակատարումն ունեցավ:

Այս ամենին պետք է ավելացնել, որ փլեյ-օֆֆում թիմերն իրենց խաղում լրացուցիչ զգուշություն են մտցնում: Պարտվել չի ցանկանում ոչ ոք, ու դա հաճախ ազդում է հանդիպման դիտարժանության վրա: Կհամարձակվեմ ենթադրել, որ այս խաղում հաղթողը չի վճռվի հիմնական ժամանակում: Չի բացառվում, որ գործը հասնի 11 մետրանոց հարվածաշարի: Բայց, միանշանակ, խորհուրդ կտամ ընտրել ոչ-ոքին: Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը հանգիստ կարող է չպարտվել այս Նիդերլանդներին:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
19:00/3 դկտ
Նիդերլանդներ – ԱՄՆ 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ