Նիդերլանդներ – Ֆրանսիա: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 21 հնս 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Նիդերլանդներ – Ֆրանսիա Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Գերմանիայի խաղադաշտերում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը: Խմբային փուլի առաջին տուրն անցյալում է, այժմ թիմերն անցկացնում են իրենց երկրորդ հանդիպումները: Այսօր կխոսեմ D խմբի կենտրոնական դիմակայության մասին. մրցելու են խմբի ֆավորիտներն ու առաջատարները՝ Նիդերլանդներն ու Ֆրանսիան:

Ֆրանսիան կրկին խոշոր մրցաշարի է մեկնել հաղթողի կոչման գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակում: Սակայն Դիդյե Դեշամի թիմի մեկնարկային խաղն Ավստրիայի հետ, մեղմ ասած, չտպավորեց: Թիմային ֆուտբոլ, ըստ էության, չկար, ֆրանսիացիներն ապավինում էին խաղացողների անհատական վարպետությանը: Մարտավարությունն իրեն չարդարացրեց: Բացառությամբ որոշ դրվագների, Ավստրիան շատ լավ էր դիմավորում Կիլիան Մբապեին ու թիմակիցներին: Ռալֆ Ռանգնիկի թիմը պարտվեց պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերի անզգույշ գործողության պատճառով: Ֆրանսիան, ամեն դեպքում, վաստակեց իր երեք միավորը, բայց թանկ վճարեց դրա համար: Մբապեն կոտրեց քիթը, և ըստ բժիշկների բաց կթողնի Նիդերլանդների հետ խաղը: Եթե չլինի խիստ անհրաժեշտություն, «Եռագույնների» ավագը դաշտ դուրս չի գա նաև խմբի վերջին՝ Լեհաստանի հետ մրցավեճում:

Չհիացրեց նաև Նիդերլանդների հավաքականը: Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստները շատ ծանր էին տեղաշարժվում և քիչ էին սպառնում լեհերի դարպասին: Այդուհանդերձ, «Նարնջագույնները» գտան մրցակցի դիմադրությունը կոտրելու տարբերակը՝ աշխատեցին Կոդի Գակպոյի վարպետություն ու Կումանի կատարած ճիշտ փոփոխությունը: Ստացվում է՝ խմբի երկու ֆավորիտները մեկնարկում չհիացրին: Միգուցե ամբողջ ներուժը պահել են միմյանց միջև խաղի համար:

Նիդերլանդներ – Ֆրանսիա խաղում կարող է հայտնի դառնալ 1/8 եզրափակիչի մասնակիցներից մեկը: Հաղթողը դուրս կգա խմբից և շահեկան դիրք կստանա փլեյ-օֆֆի ցանցում: Ոչ-ոքին առաջին տեղի համար պայքարը կտեղափոխի երրորդ տուր:

Եթե, ի սկզբանե, ֆրանսիացիներն այս հանդիպման բացահայտ ֆավորիտն էին, ապա Մբապեի բացակայությունն ուժերի դասավորությունը փոխում է: Որքան էլ Դեշամի տրամադրության տակ շատ են բարձրակարգ խաղացողները, Մադրիդի «Ռեալի» նորեկը տարբերվում է բոլորից: Առանց նրա բարդ է լինելու: Իսկ հոլանդացիներն անգամ նման մրցակցին դիմակայելու ներուժ ունեն: Բարդ է ասել՝ ով քանի հատ, բայց թիմերը միասին առնվազն երեք գոլ կխփեն: Առաջարկում եմ ընտրել 2.5-ից ավելի տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/21 հնս
Նիդերլանդներ - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ