«Նեֆթչի» – «Ցրվենա Զվեզդա»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Բաքուն ներկայացնող թիմը Պարի Պրեմիեր գավաթի խաղարկությունն սկսել է «Զենիթից» կրած պարտությունով (1։3)։ «Նեֆթչիի» ֆուտբոլիստները ֆիզիկապես զիջեցին երկրորդ խաղակեսում։ Թիմը հանդիպման վերջնամասում շատ էր հոգնել, բայց առաջին խաղակեսում լավ տեսք ուներ։
«Ցրվենա Զվեզդան» ոչ միայն հաղթեց «Զենիթին», այլ լավ խաղ ցուցադրեց։ Շատ լավ թիմ է և զարմանալի չէ, որ հաճախ դառնում է Սերբիայի չեմպիոն։ «Ցրվենա Զվեզդան» գլխավորում է շատ հետաքրքիր մասնագետ՝ Բարակ Բախարը, որը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում աշխատել է «Մաքաբիում»։
«Ցրվենա Զվեզդան» ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում։ Սակայն պետք է նշել, որ փոխարինումներից հետո թիմի խաղի որակն ընկնում է։ Մի փոքր փոխվում է խաղի կառուցվածքը։ Հոգնածությունն էլ է իր դերը խաղում։ Այդ պատճառով էլ երկրորդ խաղակեսերը գոլառատ են ստացվում։
«Զենիթ» – «Ցրվենա Զվեզդա» խաղում 2 գոլ է գրանցվել երկրորդ խաղակեսում։ «Նեֆթչիի» հետ խաղում էլ «Զենիթը» 3 գոլ էր խփել ընդմիջումից հետո։
Ընտրում եմ երկրորդ խաղակեսի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․98 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: