«Նապոլի» — «Յուվենտուս»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 26 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Նապոլի» — «Յուվենտուս» հանդիպման վերաբերյալ:

Ապենինյան թերակղզում այս շաբաթ բացի մայրաքաղաքային դերբիից կա նաև այլ հետաքրքիր դիմակայություն․ Մաուրիցիո Սարին վերադառնում է Նեապոլ։ «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։ Երկրպագուները չկարողացան ականատես լինել «ծխամորճի» առաջին առճակատմանն իր նախկին թիմի դեմ․ Սարին հիվանդ էր։ Այս անգամ փախչել հնարավոր չի լինի։

«Նապոլին» պարզապես սարսափելի տեսք ունի այս պահին։ Ջենարո Գատուզոն, որը կոչված էր փրկելու նեապոլյան ակումբը ֆիասկոյից, հիմա ձուլվել է իր ֆուտբոլիստներին ու նրանց հետ հավասարազոր գլորվում է անդունդով ներքև։ Հիվանդասենյակում ավելի շատ մարդ կա, քան մարզասրահում․ Մալկյուի, Հյուսամ, Կուլիբալի, Մակսիմովիչ, Մերտենս, Յունես, Ալան — այս ֆուտբոլիստների մեծամասնությունը հինական կազմից է։ Առաջին 4-ը կազմի առաջատար պաշտպաններն են, իսկ Ալանն այսօր «Նապոլիի» հոգին է․․․

Իսկ ահա «Յուվեն» փայլուն մարզավիճակ է հավաքել, սակայն թուրինյան թիմի երկրպագուները սպասում են՝ երբ է վերջապես գործի դնելու իրենց նորանշանակ մարզիչն իր լեգենդար «Սարիբոլը»։ Եռանկյունաձև ֆուտբոլ այս պահին «Յուվեն» ցույց չի տալիս, իսկ իր հաղթանակների առյուծի բաժինը թիմը տարել է բացառապես անհատական վարպետների շնորհիվ։

Այս պահին «ծեր սինյորան» լավ տրամադրություն ունի․ գավաթային խաղում վստահ հաղթանակ «Ռոմայի» նկատմամբ, իսկ «Նապոլին» թեպետ հաղթել է «Լացիոյին», սակայն ինչպես ասում են՝ վայ նման հաղթանակին։ Նման «Յուվեի» հատ «Նապոլին» որևէ շանս չունի։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/26 հնվ
«Նապոլի» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ