«Նապոլի» – «Յուվենտուս»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը

23:45, 03 մրտ 2024
Մարզական լրագրող, իտալական ֆուտբոլի փորձագետ, բլոգեր, BuondItalia տելեգրամ ալիքի հեղինակ և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Անդրեյ Լավրենտևը կանխատեսում է արել «Նապոլի» – «Յուվենտուս» Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Նապոլին» նոր գլխավոր մարզիչ Կալցոնեի գլխավորությամբ թափ է հավաքում։ Թիմը նորից սկսել է խաղալ 4-3-3 սխեմայով, ավելի լավ տեսք ունեն առաջատարները։ Վիկտոր Օսիմհենը գոլ է խփել վերջին 3 խաղերում, իսկ նախորդ հանդիպմանը հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ։ Խվիչա Կվարացխելիան «Սասուոլոյի» հետ խաղում դուբլ է գրանցել։ Եթե «Բարսելոնայի» հետ խաղում «Նապոլին» անզիջում էր, ապա «Կալյարիի» հետ խաղում բաց թողեց հաղթանակը հանդիպման վերջնամասում։ «Սասուոլոյի» հետ խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթեց 6։1 հաշվով։

«Յուվենտուսը» հաղթել է վերջին 5 խաղերից միայն մեկում։ «Ֆրոզինոնեի» հետ հանդիպման վերջնամասում Դուշան Վլահովիչի խփած գոլը հաղթանակ պարգևեց թուրինյան թիմին։ Ցավալի է, որ վերոնշյալ հատվածի բոլոր խաղերում «Յուվենտուսը» գոլ է բաց թողել։ Զարմանալի է, քանի որ աշնանը հիանում էինք, թե ինչպես է թիմը խաղում պաշտպանությունում։

Հիմա «Յուվենտուսը» խնդիրներ ունի։ Խաղը բաց կթողնեն Մակքենին և Ռաբյոն։ Կյեզան և Դանիլոն շարք են վերադարձել, սակայն դժվար թե լինեն մեկնարկային կազմում։ «Յուվենտուսը» «Ֆրոզիոնենի» հետ հանդիպման 95-րդ րոպեին գոլ խփեց ու հաղթանակ տարավ, բայց արդյոք թիմի խնդիրներն անցյալում են։ Դժվար է հստակ պատասխանել այս հարցին։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․99 գործակցով։ 2 թիմերն էլ վստահ չեն գործում պաշտպանությունում, իսկ հարձակվողները լավ մարզավիճակում են։ Ընտրում եմ նաև «Նապոլիի» հաղթանակը՝ 2․34 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
23:45/3 մրտ
«Նապոլի» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ա սերիա
23:45/3 մրտ
«Նապոլի» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ