«Նապոլի» — «Յուվենթուս». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/DOVbkmJESzQ
Ողջույն, սիրելի բարեկամներ: Ազգային հավաքականների հանդիպումներից հետո մենք կրկին վերադառնում ենք ակումբային ֆուտբոլային կյանք: Սուպեր հանդիպում ունենք Իտալիայում՝ «Նապոլին» ընդդեմ «Յուվենթուսի»: Չորս օր անց այս թիմերը խաղալու են նաև Իտալիայի գավաթի պատասխան խաղում,որտեղ «Յուվենթուսը», ինչպես հիշում ենք, առաջին հանդիպմանը Թուրինում հաղթել էր 3:1: Այս խաղը, ինձ թվում է, ավելի կարևոր է «Նապոլիի» համար: Վերջիվերջո այնտեղ մինչև տիտղոսը երկու քայլ է, թեև ինչպիսի քայլեր՝ ծանրագույն:
Առաջնությունում իրավիճակն ավելի պարզ է ու հասկանալի: «Յուվենթուսը» չեմպիոն է, «Ռոման» դեռևս երկրորդը: «Ռոման» այս տուրում խաղում է «Էմպոլիի» հետ և, ամենայն հավանականությամբ, տանը կհաղթի (խմբ. հաղթել է 2:0): Իսկ «Նապոլին» գործնականում ցանկացած դասավորության պայմաններում մնում է երրորդ տեղում: Գումարած՝ «Նապոլիին» հետապնդում են «Լացիոն» և «Ինտերը»:
Բայց ամենահետաքրքիրը կարող է լինել նույնիսկ ոչ այն, ինչը լինելու է ֆուտբոլային դաշտում, այլ այն, ինչը լինելու է դաշտից դուրս: Սա կլինի Գոնսալո Իգուաինի՝ Նեապոլ վերադառնալու ամբողջական պատմությունը: Ինչպե՞ս են նրան այնտեղ դիմավորելու երկրպագուները: Արդեն Գոնսալո Իգուաինի նկարով զուգարանի թղթերի հիասքանչ նկարները տարածվել են ամբողջ աշխարհով: Ընդհանրապես, հանդիպումը լինելու է շատ տաք ուղիղ և փոխաբերական իմաստով: Իգուաինին այստեղ, իհարկե, չես նախանձի: Ինչն է հետաքրքիր, եթե «Յուվենթուսը» մնա Նեապոլում առաջնության խաղից հետո, որպեսզի պատրաստվի գավաթային հանդիպմանը, ապա հյուրանոցում պետք է հետևել գրեթե բոլոր խոհարարներին, մատուցողներին և այդպես շարունակ… Քանի որ, ինչպես ասում է իմ կոլեգա Նոբել Առուստամյանը, ով գիտի, կարող է ինչ-որ լուծողական լցնեն կամ քնաբեր, որպեսզի Իգուաինը չկարողանա խաղալ գավաթային պատասխան հանդիպմանը:
Բայց այս բոլորը կատակ են ու հեգնանք, այստեղ, այս խաղում կարելի է փորձել խաղալ ոչ-ոքիով, քանզի վաղուց թիմերը ոչ-ոքի չեն խաղացել: Վերջին անգամ դա եղել է շատ վաղուց, դեռ Քաթարում Սուպերգավաթի համար խաղում: Այնժամ հիմնական ժամանակում խաղացին 1:1, այնուհետև լրացուցիչում ևս փոխանակվեցին գոլերով (ի դեպ, այդ ժամանակ Իգուաինը գոլ խփեց «Նապոլիի» կազմում), և 11-մետրանոց հարվածաշարում «Յուվենթուսը» հաղթեց: Իսկ այսպես իննը խաղերում ընդամենը մեկ ոչ-ոքի: Համաձայնեք, որ մաքուր տեսականորեն, մաթեմատիկորեն ոչ-ոքի թիմերը, ամենայն հավանականությամբ, կկարողանան խաղալ:
Բայց կփորձեի խաղալ այլ տարբերակով: Ինձ թվում է, որ այստեղ ոչ ոք ռիսկի չի դիմելու, այստեղ կարելի է խաղալ բավականությամբ: Հասկանալի է, որ անհասկանալի է, թե ինչպես կանդրադառնա այս կամ այն թիմի խաղացողների մեծամասնության վրա ազգային հավաքականներում խաղը, բայց լեփ-լեցուն մարզադաշտի ներքո, Իգուաինի՝ Նեապոլ վերադառնալու այս լրացուցիչ ինտրիգի առկայությամբ, սպասում եմ, որ խաղը պետք է արդյունավետ ստացվի: Այս թիմերի միջև վերջին խաղերը, որպես կանոն, ստացվում են, որտեղ երկու թիմերը միմյանց գոլ են խփում: Ինչու՞ չփորձել կրկին անգամ, ընդ որում Winline-ը դրա համար տալիս ոչ վատ՝ 1,79 գործակից, որը նվազում և նվազում է: Սկսեցին երկուսից, իսկ այժմ արդեն 1,79 է: Հետևաբար շտապում ենք, բացում դրամապանակները և ամբողջը խաղադրույք կատարում «երկուսն էլ կխփեն»-ի վրա: Անկեղծ ասեմ, նույնիսկ ես խաղադրույք եմ կատարում այս տարբերակի վրա: Դիտում ենք ֆուտբոլ: Կիրակի՝ «Նապոլի» — «Յուվենթուս»: Չենք մոռանում բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Երկու թիմերն էլ գոլ կխփեն, առաջ տղաներ: Կալյեխոն, Մանջուկիչ, Իգուաին, Միլիկ: Գոլեր ենք սպասում ձեզանից: Չաո!
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: