«Նապոլի» — «Յուվենթուս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 05 ապր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Նապոլի» — «Յուվենթուս» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թուրինցիները երկրորդ խաղակեսում գոլ կխփեն:

Մինչ Համշիկի պատասխան գոլը թիմերը շատ հետաքրքիր հանդիպում անցկացրին առաջնությունում: Դրանից հետո թիմերն արդեն մտածում էին հաջորդ խաղի մասին: Գավաթային խաղը դժվար թե նման լինի առաջնության խաղին: Եվ Սարրին, և Ալեգրին որոշակի փոփոխություններ կանեն: «Նապոլին» պետք է առաջ գնա ու փորձի հետ բերել 2 գնդակի պակասորդը: Բայց չեմ հավատում, որ դրա հետ մեկտեղ նեապոլցիները պաշտպանությունում լավ կխաղան: «Յուվեն» երկար ժամանակ առաջնության խաղում հրաշալի պաշտպանվում էր, բայց «Նապոլին» իր շանսը գտավ ու օգտագործեց:

Եթե «Նապոլին» առաջ գնա, ապա «Յուվեն» հակագրոհների ժամանակ կարող է որսալ մրցակցին: Հավանաբար առաջին րոպեներից դաշտում կլինեն Խուան Կուադրադոն, Ալեքս Սանդրոն: Հավանաբար Դիբալան նույնպես մեկնարկային կազմում կլինի: Երկրորդ խաղակեսում «Նապոլին» ցանկացած պարագայում պետք է ռիսկի դիմի, դժվար թե տանտերերն առաջին խաղակեսում 2 գոլ խփեն: Առաջարկում եմ 1,74 գործակցով խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թուրինցիները 2-րդ խաղակեսում գոլ կխփեն:

Օրդինար: Հաղթած
Իտալիայի գավաթ, 1/2 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/5 ապր
«Նապոլի» — «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ