«Նապոլի» — «Վիլյառեալ». Վալերի Կարպինի կանխատեսումը
Առաջին խաղում թիմերը բավական կոկիկ խաղ ցուցադրեցին, բայց Դենիս Սուարեսի խաղավերջում խփած գոլը հաղթանակ բերեց իսպանացիներին: Կկարողանա՞ «Վիլյառեալը» պահպանել նվազագույն առավելությունը: Կարծում եմ, որ այո: Մոտիվացիան այստեղ կարող է իր դերը խաղալ: «Նապոլին» Ա Սերիայում չեմպիոնության համար է պայքարում: Թիմը Սկուդետոն նվաճելու փոքր շանսեր ունի: Եվրոպա լիգայում լրացուցիչ խաղերը նրանց քիչ է հետաքրքրում: «Վիլյառեալը» Պրիմերայում ընթանում է 4-րդ հորիզոնականում: Լավագույն եռյակում հայտնվելու շանսեր գրեթե չկան, բայց 5-րդ հորիզոնականում գտնվող թիմի նկատմամբ «դեղին սուզանավը» բավական մեծ առավելություն ունի: Այդ պատճառով էլ իսպանական ակումբը կարող է մտածել եվրագավաթի համար պայքարելու մասին:
Կարծում եմ, որ հյուրերը կկարողանան չպարտվել Նեապոլում և դուրս գալ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: