«Նապոլի» — «Վիլյառեալ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

00:05, 26 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Նապոլի» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ, որը կկայանա Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում տանտերերը 2 գնդակի առավելությամբ կհաղթեն:

Կարծում եմ, որ «Նապոլին» կարող է հաղթահարել «Վիլյառեալի» արգելքը, բայց դրա համար իտալացիները պետք է անհամեմատ ավելի լավ խաղան, քան վերջին հանդիպումներում: Նեապոլցիների հետ ինչ-որ բան կատարվում է: «Նապոլին» սկսել է քիչ գոլեր խփել, մինչդեռ 1 ամիս առաջ նրանք փայլում էին արդյունավետությամբ: «Վիլյառեալը» լուրջ և խաղացող թիմ է, բայց իր կազմում չունի աստղային ֆուտբոլիստներ, ինչպես «Նապոլին»: Իգուաինն ու Համշիկը իտալացիների տրամադրության տակ են: Այս պատասխանատու խաղում նրանք կարող են իրենց հետևից տանել նեապոլցիներին: Չեմ կարծում, թե նման հրաշալի կազմ ունեցող «Նապոլիի» պլաններում Եվրոպա լիգայից ժամանակից շուտ դուրս մնալը մտնում է: Շատերը հենց իտալական ակումբին էին մրցաշարի ֆավորիտ համարում: Այսօր Սարիի սաները պետք է ապացուցեն դա: Ռիսկի եմ դիմում և առաջարկում խաղադրույք կատարել այն բանի վրա, որ տանտերերը 2 գոլի տարբերությամբ կհաղթեն: 2:0, 3:1 տարբերակները հավանական են, իսկ գործակիցը շատ գրավիչ է՝ 5,23: «Նապոլիի» հարձակումն արդեն պետք է գործի ողջ ուժով:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
00:05/26 փտր
«Նապոլի» — «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ