«Նապոլի» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:05, 26 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Նապոլի» — «Վիլյառեալ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու կամ երեք գոլ կխփվի: Հիշեցնենք, որ առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել են իսպանացիները: 

Դժվար է կանխագուշակել, թե ինչպես կավարտվի «Նապոլի» — «Վիլյառեալ» դիմակայությունը: Այն կարող է ցանկացած ելք ունենալ: Այդտեղ ե՜ւ «Նապոլին» կարող է 2:0 հաշվով հաղթել, ե՜ւ 1:1-ն է հնարավոր, ե՜ւ երկու կողմերից 2:1 հաշվով հաղթանակը բացառել պետք չէ, ե՜ւ նույնիսկ «Նապոլիի» 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակը: Այդ պատճառով էլ առաջարկում եմ «տոտալ 2-3 գոլ» խաղադրույքը: Վաղուց «Վիլյառեալը» բաց չի թողել. Մարսելինո Գարսիա Տորալի թիմը 5 խաղ անընդմեջ անառիկ է պահում սեփական դարպասը: Ինչ-որ ժամանակ պետք է բաց թողնեն: Չէի ասի, որ «Նապոլին» վատ խաղաց Իսպանիայում, պարզապես մի փոքր բախտը չբերեց: Այժմ թիմը մարտական կազմով է խաղալու եւ հաստատ կկարողանա գոլ խփել: Չի լինի այնպիսի «չոր» խաղ, ինչպես մեկ շաբաթ առաջ, բայց եւ գոլային հրավառություն չի լինի` հաշվի առնելով այն, որ «Վիլյառեալը» բարելավել է խաղը պաշտպանությունում: Այո՜, «Նապոլին» առջեւում խաղ ունի «Ֆիորենտինայի» հետ, բայց սեփական երկրպագուների առջեւ թիմն ինչ-որ բան կձեռնարկի եւ գոլ կխփի: Հաշվի առնելով հնարավոր բոլոր հանգամանքները, կարծում եմ` «տոտալ 2-3 գոլ» խաղադրույքը կաշխատի: Գործակիցը գրեթե 2 է: Խաղում ենք !

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. պատասխան հանդիպում
00:05/26 փտր
«Նապոլի» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ