«Նապոլի» – «Սասուոլո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 30 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Նապոլի» – «Սասուոլո» Իտալիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Աղետալի 8 րոպեի ընթացքում Նապոլիին կորցրեց երկու գնդակի առավելությունը և պարտվեց 2։3 հաշվով «Էմպոլիի» դեմ նախորդ տուրի խաղում՝ երկարաձգելով առանց հաղթանակների շարքը։ Բացի դրանից, այդ պարտությունը գրողի ծոցն ուղարկեց 1990 թվականից ի վեր առաջին Սկուդետոյի բոլոր հույսերը։ Պատիվն ու հույսերը փրկելու վերջին շանսը «Սասուոլոյի» հետ տնային հանդիպումն է։

Սակայն իրավիճակը նեապոլցիների համար շարունակում է մնալ ոչ այնքան հուսադրող. դեկտեմբերից այս կողմ Սպալետիի թիմը 10 տնային խաղից հաղթել է միայն 3-ում։ Բայց ուրախանալու առիթ էլ պետք է փնտրել ամեն տխուր լուրի մեջ. օրինակ՝ «Նապոլին» անպարտելի է տնային վերջին 9 խաղերում, եթե առաջինն է գոլ խփում։ «Սասուոլոն» արտագնա վերջին 3 խաղում ոչ մի հաղթանակ չունի, թեպետ «Յուվեի» հետ նախորդ տուրի խաղում ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Սակայն «Ներովերդին» հաղթել է քառյակի մյուս թիմերին արտագնա խաղերում։ «Սասուոլոն» նաև անպարտելի է «Նապոլիի» դեմ Ա սերիայի վերջին 3 խաղերում։

Խաղից առաջ «Սասուոլոն» լուրջ կորուստ չունի, մինչդեռ Սպալետիի թիմը պետք է մի կերպ փակի կիսապաշտպանության կենտրոնը Ստանիսլավ Լոբոտկայի վնասվածքի պատճառով։ Դեռևս մինչև վերջ չի ապաքինվել Դի Լորենցոն, Էլիֆ Էլմասն էլ մկանային խնդիրներ ունի։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ «Նապոլին» նորից չի կարողանա հաղթանակի հասնել։ Այստեղ տեղին է հիշել՝ ով է ակումբի գլխավոր մարզիչը, որը հույժ կարևոր ու պատասխանատու պահերին գրեթե միշտ կորցնում է թիմի կառավարման թելը։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Ա սերիա
17:00/30 ապր
«Նապոլի» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ