«Նապոլի» – «Սասուոլո»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» նոր մրցաշրջանը մեկնարկել է արտագնա հաղթանակով՝ 3։1 հաշվով առավելության հասնելով առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» նկատմամբ։ «Նապոլիում» մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Ավելի քան 30 տարի անց թիմին սկուդետոյին հասցրած Լուչանո Սպալետիի փոխարինել է Ռուդի Գարսիան։ Վերջինս Իտալիայում աշխատելու փորձ ունի։ Գարսիան մարզել է «Ռոման» 2013-2016 թվականներին։
Օսիմհենը «Ֆրոզինոնեի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Կվարացխելիան հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով, բայց այս խաղին, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի։ Գուցե լուրջ կորուստ կարելի է համարել Կիմ Մին Ջաեի՝ «Բավարիա» տեղափոխությունը։ Կենտրոնական պաշտպանը նախորդ մրցաշրջանում «Նապոլիի» լավագույն խաղացողներից մեկն էր։
Նոր մրցաշրջանի առաջին տուրում «Սասուոլոն» տնային խաղում 0։2 հաշվով զիջել էր «Ատալանտային»։ Ալեսիո Դիոնիսիի գլխավորած թիմն անցած տարի չտպավորեց իր խաղով։ Կարծում եմ, որ գործող չեմպիոնը պետք է խնդիրներ չունենա այս խաղում։
Իմ կանխատեսումն է «Նապոլիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: