«Նապոլի» — «Սամպդորիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 07 հնվ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կայանալիք իտալական Ա Սերիայի 19-րդ տուրի «Նապոլի» — «Սամպդորիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում դաշտի տերերը կխփեն առնվազն երեք գնդակ: 

Ա Սերիայի ամենաարդյունավետ թիմը երկշաբաթյա ընդմիջումից հետո սեփական հարկի տակ կխաղա Ջենովայի «Սամպդորիայի» հետ: Չէի ասի, ոի ջենովացիները շատ են բաց թողնում: Բայց այդուհանդերձ, եթե վերցնենք «Յուվենթուսի» դեմ արտագնա խաղը, ապա այնտեղ «Սամպդորիան» 4 գնդակ ընդունեց:

«Նապոլիի» մոտ մինչ Սուրբ Ծննդյան տոները ամեն ինչ կարգին էր: Մերտենսը գոլ էր խփում ամեն խաղում, թիմը շատ հեշտ ստեղծում էր պահերը, հեշտությամբ դրանք իրացնում: Այժմ Սարրիի թիմը խաղում է տանը: «Նապոլին» հավանաբար կարոտած կլինի ֆուտբոլին, իր երկրպագուներին: «Սան Պաոլոյում» բուռն աջակցության ներքո «Նապոլին» պետք է հաղթի «Սամպդորիային» և վառ խաղա հարձակման գծում:

Այստեղ կփորձեի խաղալ «Նապոլիի» անհատական տոտալը 2,5 գնդակից շատ» տարբերակով: Գործակիցը 1,89 է: Կրկնում եմ, չի կարելի ասել, որ «Սամպդորիայի» պաշտպանությունը վատն է, բայց սա «Նապոլին» է: Նրա առաջատարները ընդմիջումից առաջ հիասքանչ մարզավիճակում էին: Եթե հաջողվել է այդ մարզավիճակը չկորցնել տոների ընթացքում, ապա մեր խաղադրույքը վստահաբար կաշխատի:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 19-րդ տուր
23:45/7 հնվ
«Նապոլի» - «Սամպդորիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ