«Նապոլի» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ապենինյան թերակղզում նույնպես սպասվում է թեժ մրցակցություն: Հյուսիսային ամենագեղեցիկ ու զարմանահրաշ քաղաքում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Նապոլի»-«Ռոմա»: Այս խաղն առհասարակ համարվում է Կալչոյի ամենասկզբունքային դիմակայություններից մեկը: Իսկ վերջին տարիներին, հենց այս թիմերն են փորձում ոտք մեկնել «Յուվենտուսի» հետ չեմպիոնական մրցավազքում:
Նեապոլցիները մինչև վերջին տուրը վստահորեն հետապնդում էին Թուրինի չեմպիոնին: Սակայն «Ատալանտայից» կրած անակնկալ պարտությունը նախ հետ գցեց մրցաշարային աղյուսակում, իսկ ահա ազգային հավաքականների ընտրական մրցաշարում վնասվածք ստացավ լավագույն ռմբարկու Արկադիուշ Միլիկը: «Նապոլիի» լեհ հարձակվողը վնասել է ծնկի խաչաձև կապանները ու շարքից դուրս մնացել առնվազն 6 ամսով: Հիմա արդեն թիմը փնտրում է նոր հարձակվող ու փորձում Եվրոպա վերադարձնել Դիդյե Դրոգբային: Հարձակվողի բացակայության պարագայում որևէ մրցակցի դեմ պայքարել կարող է միայն Հայաստանի հավաքականը, այն էլ ոչ այնքան հաջող:
Գայլերը մի փոքր ավելի բարձր տրամադրություն ունեն: Առաջնության վերջին տուրում նրանք հաղթեցին «Ինտերին» 2-1 հաշվով: Թիմում բարոյահոգեբանական մթնոլորտը մոտենում է իդեալականին: Էդին Ջեկոն վերջապես գոլ խփեց: Պատի մեջ կարելի է չոփ մտցնել ու հավատալ, որ արդյունավետությունը կշարունակվի: Լուչանո Սպալետիին պետք է անհանգստացնի միայն այն հանգամանքը, որ իր թիմը հանդես է գալու մրցակցի հարկի տակ: այս մրցաշրջանի արտագնա 3 խաղում Ռոման վաստակել է 1 միավոր: Իսկ վերջին անգամ մրցակցի խաղադաշտում գնդակ բաց չի թողել հեռավոր փետրվարի 2-ին: Գայլերի կազմում լազարեթի միակ բնակիչը շարունակում է մնալ Անտոնիո Ռուդիգերը:
«Նապոլիի» ու «Ռոմայի» վերջին 10 խաղերից իննում հաղթել է այն թիմը, որը խաղացել է տանը: Նեապոլցիները վերջին 5 տնային խաղերից չորսում հաղթել են մրցակցին, ընդ որում վերջին 4 անընդմեջ տնային մրցավեճերում գնդակ բաց չի թողել: Ու դարձյալ՝ վերջին 5 խաղերից և ոչ մեկում երկու գնդակից ավելին չի գրանցվել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: