«Նապոլի» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 03 մրտ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 27-րդ տուրի «Նապոլի» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը հաղթանակ կտանեն:

Իտալական Ա սերիայում այս պահին կարծես թե ամեն ինչ պարզ է դառնում։ «Նապոլին» ու «Յուվենթուսը» ուժերը չափելու են չեմպիոնական սպրինտում, իսկ մյուսները կենաց մահու կռիվ են տալու չեմպիոնլիգյան հորիզոնականների համար։

«Նապոլին» արդեն գիտի ինչ անել։ Կանխամտածված պարտություն Եվրոպա Լիգայում, վաղաժամ լքում երկրի գավաթի խաղարկությունում։ Ճանապարհը բաց է, մնում է սպասել «Յուվենթուսի» սայթաքումներին։ Թիմի հիմնական կազմում կադրային խնդիրներ չկան, բոլոր խաղացողները կազմ ու պատրաստ են։

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա «գայլերը» վերջին շրջանում անկայուն են հանդես գալիս։ Վերջին 2 խաղում «Ռոման» պարտվել է։ Նախ ՉԼ-ում, ունենալով մեծ առավելություն, հյուրընկալվելիս պարտվեց «Շախտյորին»։ Օրեր անց թիմն անշուք կերպով զիջեց «Միլանին»։ Թիմի գլխավոր խնդիրը առաջատար հարձակվող Էդին Ջեկոյի թույլ ելույթն է։ Բայց կա ևս մեկ խնդիր, որն առնվազն մի քանի ամիս դեռ խանգարելու է «Ռոմային». Տոտիի պես խարիզմատիկ ֆուտբոլիստի բացակայությունը։ Առհասարակ, թիմում չկա մի առաջատար, որն իր հետևից կտանի թիմին։

Թեպետ «Ռոմային» հաղթանակ է պետք, բայց «Սան Պաոլո» ստադիոնում միավոր վաստակելը բարդ կլինի։ Խաղադրույք՝ «Հ1 և Շատ 1,5» — 1,82 գործակից:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 27-րդ տուր
23:45/3 մրտ
«Նապոլի» — «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ