«Նապոլի» – «Պարմա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 31 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Նապոլի» – «Պարմա» Իտալիայի Ա սերիայի երրրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Նապոլին» վերականգնվեց առաջին տուրում «Վերոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո։ Երկրորդ տուրում թիմը 3։0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։ Նեապոլյան ակումբի կազմում աչքի ընկան Դի Լորենցոն, Կվարացխելիան և Սիմեոնեն։ Ակումբը պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» կիսապաշտպան Դավիդ Ներեսի հետ։ Թիմին է միացել նաև Ռոմելու Լուկակուն։ Բելգիացին գուցե չմասնակցի այս խաղին, քանի որ պարզ չէ, թե ինչ մարզավիճակում է։

Օսիմհենը չհեռացավ թիմից և կարծես թե խաղադաշտ էլ դուրս չի գա։ Ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության հարաբերությունները լարված են։ Նիգերիացին այս հանդիպմանը չի մասնակցի։

«Նապոլին» աստիճանաբար հարմարվում է Անտոնիո Կոնտեի պահանջներին։ Իհարկե, իտալացի մասնագետին ժամանակ է հարկավոր իր գաղափարները ֆուտբոլիստներին փոխանցելու համար։ Կարծում եմ, որ նեապոլյան թիմն այս մրցաշրջանում պայքարելու է լավագույն քառյակում հայտնվելու համար։

«Պարման» նախորդ տուրում զարմացրեց՝ 2։1 հաշվով հաղթելով «Միլանին»։ Ինձ թվում է, որ «Միլանն» այդ խաղում պարզապես թերագնահատել էր մրցակցին։ «Նապոլին» այդ սխալը թույլ չի տա։

Տնային խաղում «Նապոլին» բացահայտ ֆավորիտ է։ Ընտրում եմ «Նապոլիի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․78 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Ա սերիա
22:45/31 օգս
«Նապոլի» – «Պարմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ