«Նապոլի» – «Ուդինեզե»: Պավել Զանոզինի կանխատեսումը
Ա սերիայի վերջին հանդիպումներից մեկն աշխարհի առաջնությունից առաջ: «Նապոլին» միանձնյա առաջատարն է և ընդմիջման կգնա այդ կարգավիճակում:
«Ուդինեզեն» մրցաշրջանի առաջին հատվածում հիանալի տեսք ուներ, բայց հետո թուլացրեց տեմպը: Անդրեա Սոտիլի թիմը նախորդ տուրում 1:1 խաղաց «Սպեցիայի» հետ, իսկ դրանից առաջ պարտվել էր: Այժմ «Ուդինեզեն» աղյուսակում իր արժանի տեղում է ու չի հավակնում ո՛չ Սկուդետոյին, ո՛չ էլ Չեմպիոնների լիգայի գոտում տեղ զբաղեցնելուն:
Բնականաբար, «Նապոլին» զույգի ֆավորիտն է: Ենթադրում եմ, որ այս հանդիպումը գոլառատ չի լինի, քանի որ շատ ֆուտբոլիստներ մտքով արդեն Կատարում են: Պետք չէ մոռանալ, որ խիտ օրացույցի պատճառով շատ առաջատար խաղացողներ հոգնած են: Եթե նեապոլցիները հաղթեն, ապա դա կանեն 1:0 կամ 2:0 հաշվով: Չեմ բացառում նաև ոչ-ոքիի տարբերակը, քանի որ «Ուդինեզեն» կպչուն թիմ է և կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ:
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: