«Նապոլի» — «Նիցա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 16 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նապոլի» — «Նիցա» առաջին հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ նեապոլցիները կհաղթեն ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ ողջ խաղի արդյունքում:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի ամենահետաքրքիր զույգը: «Այաքսի» դեմ «Նիցան» շատ ուժեր ու հույզեր կորցրեց, այդ պատճառով էլ անհաջող սկսեց Ֆրանսիայի առաջնությունը: Եթե «Սենտ Էտյենից» կրած արտագնա պարտությունը կարելի է արդարացնել, ապա Լիգա 1-ի նորեկ «Տրուայից» կրած տնային պարտությունն անսպասելի էր: Հնարավոր է, որ «Նիցան» մտապահում էր «Նապոլիի» դեմ խաղը, բայց նեապոլցիները պարզապես ավելի ուժեղ են:

Իտալական ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի այս մրցաշրջանում: «Նապոլին» նախապատրաստական շրջանում մի քանի հետաքրքիր հաղթանակներ տարավ: «Աուդի քափի» շրջանակներում Սարրիի թիմը հաղթեց «Բավարիային», իսկ «Նիցայի» դեմ հանդիպումից առաջ առավելության հասավ իսպանական «Էսպանյոլի» նկատմամբ:

«Նապոլին» ուժեղ է մրցակցից և սեփական երկրպագուների առաջ «Սան Պաոլոյում» կփորձի ՉԼ-ի խմբային փուլ դուրս գալու համար լուրջ քայլ կատարել: Իր հնարավորություններով ու պոտենցիալով «Նապոլին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլին համապատասխան թիմ է:

Կարծում եմ, որ իտալացիներն առանց որևէ խնդրի կհաղթեն: Հիմնական տարբերակը` «Հ1/Հ1»: Գործակիցը 1,77 է: Կարծում եմ, որ նեապոլցիները կարող են Նիցայում կայանալիք խաղից առաջ հարմարավետ առավելություն ստանալ: Վերցնում եմ նաև տանտերերի «մինուս 1,5» ֆորայով հաղթանակը, որի գործակիցը 1,85 է:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին խաղ
22:45/16 օգս
«Նապոլի» — «Նիցա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին խաղ
22:45/16 օգս
«Նապոլի» — «Նիցա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ