«Նապոլի» – «Մոնցա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Նապոլին» աստիճանաբար սկսում է վերադառնալ չեմպիոնական մրցաշրջանի մարզավիճակին։ Վերջին 4 խաղերում թիմն անպարտելի է, 3 հաղթանակ է տարել և գոլազուրկ ոչ-ոքի գրանցել «Յուվենտուսի» հետ։ Անտոնիո Կոնտեի կատարած աշխատանքն արդեն արդյունք է տալիս։
«Նապոլին», կարելի է ասել, չի զգում Վիկտոր Օսիմհենի բացակայությունը։ Խվիչա Կվարացխելիան և Ռոմելու Լուկակուն շատ լավ են գործում հարձակման գծում։
Կիսապաշտպանության կենտրոնում Զամբո Անգիսան և Լոբոտկան շատ լավ են համագործակցում։ Նրանց միացել է նաև Սքոթ Մաքթոմինեյը։ Նեապոլյան թիմը 5 խաղից հետո 10 միավորով 5-րդ տեղում է, սակայն առաջատար «Յուվենտուսից» հետ է ընդամենը 2 միավորով։ Հաղթանակի դեպքում Կոնտեի գլխավորած թիմը կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Մոնցան» Ռաֆայելե Պալադինոյի հեռանալուց հետո լավ արդյունքներ չի գրանցում։ Թիմը 5 խաղում 3 միավոր է վաստակել և 19-րդ տեղում է։
Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կլինի։ «Նապոլին» գավաթային խաղում 5։0 հաշվով հաղթել էր «Պալերմոյին»։ Ա սերիայի տնային խաղում էլ թիմը կարող է արդյունավետ գործել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: