«Նապոլի» — «Միլան». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Նապոլի» — «Միլան»: Այնպիսի զգացում ունեմ, որ նեապոլցիները վերջերս խաղային անկում են ապրում: «Յուվենթուսի» դեմ խաղը «Նապոլին» անհաջող անցկացրեց և չկարողացավ իրեն լավ դրսևորել, չնայած որ փորձեց: Այդ խաղից հետո նեապոլցիների հոգեբանական վիճակը հեռու էր իդեալականից: Եվ միանգամից ևս մեկ բարդ խաղ ԵԼ-ում՝ «Վիլյառեալի» դեմ: «Նապոլին» չկարողացավ գոլ խփել և պարտվեց: Կարծում եմ՝ տանտերերը «Միլանի» դեմ խաղին օպտիմալ մարզավիճակով չեն մոտենում: Ռոսսոներիների մոտ խաղային աճ է նկատվում: Սա արդեն այլ թիմ է, ոչ այն մեկը, որին առաջին շրջանում «Նապոլին» ջախջախեց «Սան Սիրոյում»: «Միլանը» թարմ տեսք կունենա, քանի որ 1 շաբաթ չի խաղացել: Ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում «Միլանի» չպարտվելու վրա: Միխայիլովիչի թիմը «Նապոլիի» դեմ խաղին մոտենում է վերջինիս ոչ լավագույն մարզավիճակի պարագայում, հետևաբար միլանցիները հյուրընկալվելիս դրական արդյունք գրանցելու վատ շանսեր չունեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: