«Նապոլի» – «Միլան»։ Էդուարդ Մորի կանխատեսումը
Առաջին խաղն ավարտվել է «Միլանի» տնային հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հյուրերի կազմում այդ խաղը բաց էր թողել Վիկտոր Օսիմհենը։
«Միլանը» 4-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, որտեղ պայքարը շատ թեժ է։ Թիմը դեռ խնդիրներ ունի լուծելու ներքին առաջնությունում։ Իսկ «Նապոլին» դժվար թե ձեռքից բաց թողնի չեմպիոնությունը։
Ա Սերիայի վերջին խաղերում 2 թիմերի մի շարք առաջնային ֆուտբոլիստներ չեն խաղացել։ Վերջապես խաղադաշտ է վերադարձել Օսիմհենը, և առաջիկա հանդիպմանը նա լավ մարզավիճակում կլինի։ Ինձ թվում է, որ «Նապոլին» խաղային առումով ավելի ուժեղ է «Միլանից»։
Եթե «Նապոլին» օպտիմալ կազմով խաղադաշտ դուրս գա, ապա ոչինչ չի խանգարի թիմին անցնել հաջորդ փուլ։ Երբ Լուչիանո Սպալետիի թիմը մոտիվացված է, ապա ջախջախում է ցանկացած մրցակցի։ Չեմ կասկածում, որ տանտերերն այս խաղում կարող են 2 և ավելի գոլ խփել։
Ընդհանուր առմամբ, ցանկացած գոլից հետո խաղը կբացվի։ Կարծում եմ, որ առաջին խաղակեսում «Նապոլին» գոլ կխփի։ 3 կանխատեսում ունեմ այս հանդիպման վերաբերյալ․ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ, «Նապոլիի» հաղթանակ, ինչպես նաև՝ «Նապոլին» դուրս կգա կիսաեզրափակիչ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: