«Նապոլի» – «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 28 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ա Սերիայի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Նեապոլում՝ «Նապոլին» կընդունի «Լացիոյին»։ Նախորդ տուրում «Նապոլին» կրեց Ա Սերիայի այս մրցաշրջանում առաջին պարտությունը՝ պարտվելով «Ինտերին»։ Այդ խաղում Լուչիանո Սպալետիի թիմը կորցրեց իր հիմնական հարձակվող Վիկտոր Օսիմհենին։ Դեմքի կոտրվածքի պատճառով, ըստ նախնական տվյալների, նիգերիացի հարձակվողը պետք է բաց թողներ 3 ամիս, սակայն իտալացի մասնագետն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Օսիմհենը շարք կվերադառնա դեկտեմբերի կեսին։ Փոխարենը վնասվածքից ապաքինվել են Լորենցո Ինսինյեն ու Ֆաբիան Ռուիսը։ Իսպանացին թեպետ մասնակցեց «Սպարտակի» հետ Եվրոպա լիգայի հանդիպման երկրորդ կեսին, սակայն նույնիսկ նա չկարողացավ օգնել իր թիմին խուսափել ծանր պարտությունից։

Հետաքրքիր է, բայց շաբաթվա ընթացքում «Լացիոն» նույնպես Մոսկվայում էր, թեև, ի տարբերություն նեապոլցիների, գործողումն ավարտեցին իրենց օգտին՝ արտագնա խաղում հաղթելով «Լոկոմոտիվին»։ Իտալիա վերադառնալուց հետո Մաուրիցիո Սարին թիմին փակեց մարզաբազայում ու «Լոկոյի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստներին ուղարկեց մարզասևահ մարզվելու, իսկ հանգիստ ստացած ֆուտբոլիստներն ու փոխարինման դուրս եկած խաղացողներն անցկացրին լիարժեք մարզում։ Հայտնի է, որ Լաձարին, Կատալդին, Միլինկովիչ-Սավիչն ու Պեդրոն դուրս կգան «Նապոլիի» հետ խաղի մեկնարկային կազմում, քանի որ «Լոկոմոտիվի» հետ խաղում խաղացել են միայն 1 խաղակես։ Միակ կորուստն Ադամ Մարուշիչն է, որը վարակվել է կորոնավիրուսով։ 

«Լացիոյի» առաջատար Չիրո Իմոբիլեն լիարժեք շարք է վերադարձել։ Կարծում եմ, որ «Նապոլիի» դարպասը գրավելը նրա համար բարդ գործ չի լինի։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/28 նյմ
«Նապոլի» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ