«Նապոլի» – «Լացիո»․ Պավել Զանոզինի կանխատեսումը

23:45, 28 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Զանոզինը կանխատեսում է արել «Նապոլի» – «Լացիո» Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության շրջանակում հանդիպելու են «Նապոլին» և «Լացիոն»։

Լուչիանո Սպալետիի թիմը նախորդ տուրում պարտվեց «Ինտերին»։ Ինչ վերաբերում է «Լացիոյին», ապա այս թիմն այնքան էլ կայուն չի գործում և նախորդ տուրում իր հերթին պարտվեց «Յուվենտուսին։ Փաստորեն, կողմերն այդ առումով նույն վիճակում են և ձգտելու են անպայման հաղթել այս տուրում։

«Նապոլին» հույս ունի պահպանել առաջատարի դիրքը՝ այն դեպքում, երբ «Միլանը» նույնպես սկսել է միավորներ կորցնել։ «Ինտերն» առայժմ հեռու է, ուստի ամեն ինչ պետք է անել՝ հնարավորինս առաջ պոկվելու համար։

Ենթադրում եմ, որ դաշտի տերերն այս մրցավեճում համարձակ կխաղան ու կգործեն նախաձեռնությամբ։

«Լացիոն» նույնպես պաշտպանությունից չի խաղա՝ հատկապես, որ իր կազմում ունի Չիրո Իմոբիլեի ու Պեդրոյի նման ֆուտբոլիստներ։ Այնպես որ, շատ գոլեր եմ սպասում։ Իսկ Իտալիայի ընթացիկ առաջնությնում դա շատ հնարավոր է։

Ընտրում եմ իմ սիրած տարբերակը՝ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/28 նյմ
«Նապոլի» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ