«Նապոլի» — «Ֆիորենտինա». Էքսպրեսս՝ 3,09 գործակցով

23:45, 24 հնվ 2017

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Նապոլին» այսօր ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ: «Սան Պաոլո» մարզադաշտում կայանալիք խաղն օրվա կենտրոնականն է և հավանաբար ամենադիտարժանն է լինելու:

Արդեն 14 խաղ է՝ նեապոլյան ակումբն անպարտելի է: Այդ խաղերից 9-ը «Նապոլին» ավարտել է հաղթանակով, իսկ 5-ը՝ ոչ-ոքի արդյունքով: «Ֆիորենտինայի» մասին նույնն ասել չի կարելի. թիմը կայուն խաղ չի ցուցադրում: Մի քանի խաղ Ֆլորենցիայի թիմը հաջող է հանդես գալիս, իսկ հետո սկսում պարտությունների շարքն ու այդպես շարունակ: Առաջիկա խաղը, սակայն, երկու թիմերի համար էլ շատ կարևոր նշանակություն ունի, և վստահ եմ, որ իսկական ճակատամարտի ենք ականատես լինելու: Իսկ «Յուվենտուսի» հետ պայքարում «Ֆիորենտինայի» տարած հաղթանակն Ա Սերիայում ավելի մեծ վստահություն է հաղորդում «մանուշակագույնների» նկատմամբ:

Կարծում եմ՝ «Նապոլիի» համար հեշտ չի լինելու, թեև «Վիվառոն» նրանց հաղթանակի համար սահմանել է 1,57 գործակից, իսկ «Ֆիորենտինայի» հաղթանակի համար՝ 5,41: Մտածում եմ, որ «Ֆիորենտինան» կկարողանա երկու գնդակ խփել «Նապոլիին», առավել ևս, երբ հաշվի եմ առնում, որ նեապոլյան ակումբն արդեն վեցերորդ խաղն անընդմեջ խաղադաշտից հեռանում է՝ սեփական դարպասը գնդակ ընդունելով: Իրատեսական չեմ համարում, որ «Նապոլին» չի կարողանա գրավել մրցակցի դարպասը: Այնպես որ, կարծում եմ, պետք չէ ռիսկի դիմել՝ կատարելով «Ֆիորենտինայի» անհատական տոտալի 1,5 շատ խաղադրույքը, որի համար սահմանված է 3,4 գործակից, այլ կարելի է հավատալ, որ թիմերը կփոխանակվեն գոլով: Այդ իրադարձության համար սահմանված է 1,67 գործակից:

Քանի որ օրվա խաղերը շատ չեն, իսկ մարդիկ ձգտում են նաև բարձր գործակցի, կարծում եմ՝ շատ լավ տարբերակ է «Ֆիորենտինայի»՝ անկյունայինների՝ (+2,5) ֆորայով հաղթանակի խաղադրույքը: Այս իրադարձության համար սահմանված է 1,85 գործակից: Վիճակագրությունն է ցույց տալիս, որ «Ֆիորենտինան» Նեապոլում կայացած խաղերում անկյունայիններով չի զիջում մրցակցին…

Էքսպրես: Պարտված
23:45/24 հնվ
«Նապոլի» - «Ֆիորենտինա»
23:45/24 հնվ
«Նապոլի» - «Ֆիորենտինա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ