«Նապոլի» – «Ֆիորենտինա»․ Թիմերը կփոխանակվեն գոլերով

21:00, 13 հնվ 2022
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Նապոլին» կհյուրընկալի «Ֆիորենտինային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով։

2021 թվականին թիմերը միմյանց դեմ խաղացել են 3 անգամ։ Բոլոր հանդիպումներում հաղթել է «Նապոլին»՝ յուրաքանչյուր խաղում նվազագույնը 2 գոլ խփելով։ «Ֆիորենտինան» գոլ է խփել միայն մեկ խաղում։

Այս տարի նեապոլցիները 2 հանդիպում են անցկացրել։ Դրանցից մեկում հաղթել են, իսկ մյուսում ոչ ոքի են խաղացել «Յուվենտուսի» հետ։ Վերջին 5 խաղերում «Նապոլին» մեկից ավելի գոլ չի խփել։ Այդ 5 խաղերից 2-ում թիմն ընդհանրապես չի կարողացել գրավել մրցակցի դարպասը։

«Ֆիորենտինան» չի փայլում կայուն խաղով։ Վինչենցո Իտալյանոյի թիմը ջախջախում է «Սալերնիտանային» և «Բենևենտոյին», սակայն 0։4 հաշվով պարտվում «Տորինոյին»։

Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում «Նապոլիին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․83 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․90, իսկ հյուրերի հաղթանակը՝ 4․46 գործակիցը։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․71 գործակցով։ «Ֆիորենտինայի» կազմում փայլում է Վլահովիչը, այժմ էլ նրան կմիանա Կշիշտոֆ Պյոնտեկը։ «Նապոլիի» հարձակման գծում նույնպես ուժեղ ֆուտբոլիստներ կան։

Օրդինար: Հաղթած
Իտալիայի գավաթ
21:00/13 հնվ
«Նապոլի» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ