«Նապոլի» – «Բոլոնիա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 25 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Նապոլի» – «Բոլոնիա» Իտալիայի Ա սերիայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմ կարծում, թե շատերն էին սպասում, որ «Նապոլին» հյուրընկալվելիս 0։3 հաշվով կպարտվի «Վերոնային»։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմերը հազվադեպ են նման պարտույթյուններ կրել։

Դժվար է պատկերացնել, որ «Նապոլին» նորից կպարտվի՝ հատկապես «Բոլոնիայի» նման թիմից, որը նախորդ մրցաշրջանից հետո կորցրել է գլխավոր դեմքերին։ Թիմից հեռացել է նաև գլխավոր մարզիչ Տիագո Մոտան։ Զիրկզեն, որը փայլեց նախորդ մրցաշրջանում, տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Չեմ կարծում, որ «Բոլոնիան» կկարողանա խնդիրներ ստեղծել «Նապոլիի» համար։

Բուքմեյքերները չեն հավատում, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն։ Կարելի է օգտվել այդ հանգամանքից, քանի որ «Նապոլիի» հաղթանակի համար բավական բարձր գործակից է սահմանվել։

Ենթադրում եմ, որ նույնիսկ կադրային խնդիրներ ունեցող «Նապոլին» տնային խաղում պետք է հաղթի «Բոլոնիային»։ Ընտրում եմ «Նապոլիի» հաղթանակը՝ 2․05 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/25 օգս
«Նապոլի» – «Բոլոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ