«Նապոլի» – «Բոլոնիա»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 28 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Նապոլի» – «Բոլոնիա» Իտալիայի A Սերիայի 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Լուչիանո Սպալետիին չհաջողվեց առաջնության մեկնարկում 9-րդ անընդմեջ հաղթանակը տանել ու գերազանցել Մաուրիցիո Սարիի ցուցանիշը։ Սակայն «Նապոլին» առայժմ A Սերիայի առաջատարն է։ Սպալետին այս մրցավեճում կարող է  ռոտացիայի դիմել, քանի որ մրցակիցը կադրային խնդիրներ ունի։

Չմոռանանք, որ նեապոլցիների գլխավոր մարզիչը չի կարողանալու թիմի գործողությունները ղեկավարել տեխնիկական գոտուց, քանի որ «Ռոմայի» հետ նախորդ տուրի դիմակայությունում կարմիր քարտ էր ստացել մրցավարին ծափահարելու համար։ Իհարկե, խաղից հետո իտալացի մասնագետը նշեց, որ անարգանք չի ցուցաբերել մրցավարի նկատմամբ, այլ  ծափահարել է նրա կատարած լավ աշխատանքի համար։

«Բոլոնիան» բավականին լավ մարզավիճակ է հավաքել։ Ակնհայտ է, որ Սինիշա Միխայլովիչը վերջնականապես անցել է 3-4-2-1 տակտիկական դասավորության։ Այդպես նա ավելի լավ է օգտագործում իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների ներուժը։ Թիմը նման դասավորությամբ բավականին լավ է զգում իրեն, թերևս, միայն Մարկո Արնաուտովիչն է, որ առայժմ օպտիմալ մարզավիճակում չէ։

«Ռոսոբլուն» նախորդ տուրում մոտ էր հերոսություն գործելուն։ Միխայլովիչի տղաները «Միլանի» հետ խաղում 2 բաց թողած գոլից հետո վերադարձան, սակայն 9 հոգով ի զորու չէին ավելին անել։

«Ռոմայի» հետ ոչ ոքիից հետո դաշտի տերերը փորձելու են անպայման հաղթել։ Չեմ կարծում, որ «Նապոլին» առաջին րոպեներից կնետվի առաջ ու բաց ֆուտբոլ կխաղա։ «Աձուրին» փորձելու է շոշափել մրցակցի թույլ կողմերը և աստիճանաբար մեծացնել ճնշումը։ Ամեն դեպքում, այս դիմակայության բացահայտ ֆավորիտը «Նապոլին» է։

Կարծում եմ, որ Սպալետիի թիմը կհաղթի և խաղի գոլերի տոտալը կլինի 2.5-ից շատ։ Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/28 հկտ
«Նապոլի» – «Բոլոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ