«Նապոլի» – «Բարսելոնա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 21 փտր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Նապոլի» – «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի «ամենաճգնաժամային» դիմակայությունը կմեկնարկի Իտալիայում. այդ երկրի գործող չեմպիոն «Նապոլին» առաջին խաղում կընդունի «Բարսելոնային»:

Դժվար է ասել՝ այս թիմերից որ մեկն է այս պահին ավելի վատ վիճակում: «Նապոլիի» խնդիրները զուտ խաղային են թվում: Բայց այդ խնդիրների հիմքը դրեց ակումբի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը, որն ըստ արժանվույն չգնահատեց հետմարադոնյան ժամանակաշրջանում առաջին անգամ Սկուդետոն Նեապոլ բերած Լուչիանո Սպալետիին: Որպես հետևանք՝ թիմը սկսեց անկայուն խաղալ Ռուդի Գարսիայի գլխավորությամբ, և Դե Լաուրենտիսը, ինչպես արբած տղամարդը, հիշեց նախկինին: Վալտեր Մաձարին չմերժեց, բայց և ուշքի չբերեց «Նապոլիին»: Հիմա, երբ ընդհուպ մոտեցավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը, Դե Լաուրենտիսը որոշեց կրկին փոխել մարզչին: «Բարսելոնայի» հետ առաջին խաղում իր նորամուտը կնշի Ֆրանչեսկո Կալցոնան՝ Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Բայց նա Նեապոլում օտար չէ. Կալցոնան եղել է «Նապոլիում» Սպալետիի և Մաուրիցիո Սարիի օգնականը: Նա թիմը գիտի, թիմը գիտի իրեն: Ամեն դեպքում, նման պատասխանատու խաղից առաջ սա ակումբի կողմից չափազանց ռիսկային քայլ էր:

Բայց, բոլոր այս խնդիրները խամրում են այն ամենի առաջ, ինչ կատարվում է Կատալոնիայի գլխավոր թիմում: «Բարսելոնան» այնպիսի ցնցումների մեջ է, որ դժվար թե ալիքը մարի առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Նույնիսկ ակումբի ԴՆԹ-ի արժանի կրող Չավին չկարողացավ կարգավորել ու կայունացնել թիմի խաղը: Իսկ «Բարսայի» կազմն ամենևին վատը չէ: Հատկապես ուրախացնող է առաջին թիմում Լա Մասիայի մի քանի շրջանավարտների ներկայությունը: Բայց, եթե հույսը դրել ես երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստների վրա, պետք է սպասես: Որևէ լուրջ արդյունք այսօրվա «Բարսելոնայից» ակնկալել պետք չէ: «Կապտանռնագույններն» ավելի զբաղված են ակումբի ֆինանսական վիճակն ուշքի բերելով:

Ահա այսպիսի դիմակայություն է մեզ սպասում, որտեղ կարող է ամեն ինչ պատահել: Սակայն, կարծում եմ՝ քառորդ եզրափակիչի մասնակիցն այս զույգից հայտնի կդառնա միայն երկրորդ խաղից հետո: Նեապոլյան խաղից հետո ստատուս քվոն կպահպանվի: Առավել ևս, որ թիմերն ունեն գոլ խփելու լուրջ խնդիր: Իմ առաջարկն է՝ առաջին խաղի տոտալը 2.5-ից քիչ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/21 փտր
«Նապոլի» - «Բարսելոնա» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ